Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
X դարից Սյունիքի լեռներում վեր խոյացող կարմիր գմբեթավոր Վահանավանք վանական համալիրը 1111 տարեկան է և գտնվում են Սյունիքի թագավորության իշխանների և թագավորների գերեզմանները։
IV-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրը կարողացել է դիմադրել թաթար-մոնղոլ նվաճող Լենկթեմուրի ասպատակությունները և դառնալ Սյունյաց աշխարհի տպավորիչ վանական հուշարձաններից մեկը։
Գորիս քաղաքը գտնվում է Սյունիքի մարզում։ Գորիսը հիմնադրվել է 1870 թվականին՝ որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն։ Քաղաքի կոչում է ստացել 1885 թվականին Ռուսական Կայսրության կողմից։ Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք։ Գորիսում գտնվում է Ակսել բակունցի տուն-թանգարանը, Գորիսի պատկերասրահը, Գորիսի երկրագիտական թանգարանը և բազմաթիվ պատմակրոնական հուշարձաններ։
1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից հիմնադրված Որոտնավանքը հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու զորությամբ։
Սիսավանքը նվիրված է եղել Գրիգոր Լուսավորչին և ըստ XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի` հիմնադրվել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհու կողմից 520-530թթ։
Սյունիքում գտնվող մեգալիթյան հուշարձանները՝ Զորաց քարերը զարմացնում են իրենց խորհրդավորությամբ և մինչև օրս բազմաթիվ գիտնականներ փորձել են հասկանալ, թե որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիրը ինչ գաղտնիքներ ունի։
Արենի գյուղը գտվում է Հայաստանի վայոց Ձորի մարզում։ Համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը։ Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները՝ ժայռեր, ջրվեժներ, անդնդախոր ձորեր։ 2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն և այն համարվում է գինու համտեսի նշանավոր վայրերից մեկը։