Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
X-XIII դդ ընկած ժամանակահատվածում կառուցված Ամբերդ ամրոցը եղել է հայկական Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետը և ունեցել անառիկության մեծ համաբավ։
VII դարում Կամսարականների հայ իշխանական տոհմի կողմից կառուցված Թալինի Կաթողիկե եկեղեցին բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօինակ զուգորդություն է, որոնք պահպանվել են առանց գմբեթի և որմնանկարների պատառիկներով։
Ստորգետնյա գաղտնուղիներով Դաշտադեմի ամրոցի մասին հիշատակվում է արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (VII դար) Ղևոնդ պատմիչի աշխատության մեջ և այն կառուցվել է Կամսարականների հայ իշխանական տոհմի կողմից։