Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Վայոց Ձորում գտնվող Արենիի կամ Թռչունների քարանձավում 2010 թ-ին հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը, որը 5,5 հազ. տարեկան է, 2011 թ-ի հունվարին հայտնաբերվեց աշխարհի առաջին գինեգործարանը և մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։
13-ից 14-րդ դարերում կառուցված Հայաստանի միջնադարյան հոյակերտ Նորավանք հուշարձանը թալանվել է մոնղոլական արշավանքների ժամանակ, սակայն մոնղոլական Աղա Խանի և Օրբելյան իշխանի միջև կնքված հաշտությամբ հնարավորություն է եղել վերակառուցելու վանքը, որը պահպանվել է մինչև այսօր։