Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Կուրթանի ձորում ծվարած VII դարին թվագրվող Հնեվանքի գմբեթի քիվի ստորին գոտու վրացերեն արձանագրության համաձայն նորոգել է 1154 թ.-ին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ Բնությանը միաձուլված կիսավեր վանքը գեղեցիկ է և խորհրդավոր։
Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերի սահմանագլխին, Գուգարաց լեռներում վեր է խոյանում Ցիցքար լեռնագագաթը՝ իր հոյակապ տեսարաններով։
«Մայորի ձորը» Լոռու մարզի բնության հուշարձան է, որը գտնվում է Ստեփանավան քաղաքի աջակողմյան հատվածում։ «Մայորի ձոր»-ում գաղտնի հանդիպումներ է իրականացրել Ստեփան Շահումյանը. իր բոլշևիկ համախոհների հետ։