Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Ով կմտածեր, որ Հայաստանում կան լքված գյուղեր։ Այսպես են անվանում այն բնակավայրերին, որոնք այսօր դարձել են ընդամենը ժայռերին կպած հուշարձաններ։ Սյունիքի մարզում Հին Խոտ, Հին Շինուհայր և Հին Հալիձոր բնակատեղիներում դուք կապշեք, թե ինչպես են մարդիկ ապրել ժայռերին միաձուլված կասկադային տներում։ Այս տուրի ընթացքում դուք կբացահայտեք հայկական «Մաչու Պիկչուն»: