hyenru +374 98 887 667 info@armenian.travel

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login
+374 98 887 667 info@armenian.travel
hyenru

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login

Պատասխանատու տուրիզմ

Երբևէ մտածել եք զբոսաշրջության բացասական հետևանքների մասին։

Գերակշռում է այն համոզմունքը , որ տուրիզմը միայն տնտեսական օգուտներ է բերում։ Այն կայուն եկամտի աղբյուր է շատ երկրների համար, զարգացնում է ենթակառուցվածքները, աշխուժացնում ծառայությունների ոլորտը և օգնում հաղթահարել աղքատությունը։ Սակայն, տուրիզմից ծագում են նաև բացասական հետևանքներ, ինչպես օրինակ՝ բնական ռեսուրսների սպառումը, էկոհամակարգի փոփոխությունները, ջրի և մթնոլորտի աղտոտումը, տեղական համայնքների կյանքի և կենագործունեության վրա ազդեցությունը։

Ինչ անել։

Որքան զարգանում է տուրիզմը, այնքան մեծանում է անհրաժշտությունը այն դարձնել ավելի կայուն և պատասխանատու։

Ինչ է պատասխանատու տուրիզմը։

Պատասխանատու զբոսաշրջությունը կազմակերպվում է այնպես, որ նվազեցնի ձեր բացասական ազդեցությունը այն վայրի վրա, որտեղ դուք ճամփորդում եք և առավելագույնի հասցնի դրական ազդեցությունը։

Ինչպես է դրսևորվում պատասխանատու ճամփորդությունը։

  • Հնարավորության դեպքում պետք է նախընտրել ոչ սեզոնային տուրիզմը։

Սեզոնային շրջանից դուրս հանգստի նախընտրությունը կանխում է տուրիստական վայրերի գերբեռնվածությունը, թուլացնում բացասական ճնշումը շրջակա միջավայրի վրա, բնական ռեսուրսների սպառումը նվազեցվում է։ Ոչ սեզոնային եղանակին ճամփորդությունը օգնում է նաև տեղական հյուրընկալ համայնքներին խուսափել ֆինանսական անկայունությունից և եկամուտներ գոյացնել ոչ միայն հանգստյան սեզոնին, այլև ամբողջ տարվա համար։

  • Աջակցել տեղական համայնքների զարգացմանը։

Սովորաբար մարդիկ նախընտրում են մեծ հյուրանոցներ և առավել կայացած սպասարկման ծառայություններ։ Պատասխանատու տուրիզմը խրախուսում է ձեր հանգստան միջոցներից ներդրում անել տեղական փոքր և միջին բիզնեսում՝ այդպիսով մեծացնելով բնակչության տնտեսական մակարդակը և հնարավորությունները, հաղթահարել աղքատությունը։ Օրինակ, գիշերել ոչ թե մեծ հյուրանոցներում, այլ հյուրընկալվել տեղական հյուրատներում, օգտվել տեղական սննդամթերքից, սպառել կամ գնել տեղական բարիքները։

  • Իրազեկ լինել զբոսաշրջային վայրերի տեղական սովորույթներին և մշակույթին։

Կարևոր է ծանոթ լինել այն վայրին, որտեղ դուք պատրաստվում եք այցելել։ Այսպես ճամփորդությունը կարող է դառնալ ավելի հեշտ և հաճելի։ Երբ դուք պատասխանատու ճամփորդ եք, տեղական սովորույթներին ծանոթ լինելը օգնում, ինչպես նաև պարտավորեցնում է հարգել տեղական բնակչությանը կյանքը, ավանդույթները և մշակույթը։

  • Խուսափել շրջակա միջավայրի նկատմամբ հակաօրինական միջամտություններից։

Այն վայրը, որտեղ դուք ճամփորդում եք, պետք է պահպանել և պաշտպանել․ չկտրել ծառերը, չզբաղվել անօրինական որսով, չվնասել կենդանական և բուսական աշխարհին, չաղտոտել հողը, ջուրը և օդը։

  • Պաշտպանել և վերականգնել բնական և պատմամշակութային արժեքները։

Մենք ճամփորդում ենք, որպեսզի տեսնենք գեղեցիկը և բացահայտենք նորը մեզ համար։ Սակայն դա անհնար կլիներ, եթե այդ գեղեցիկը և չբացահայտվածը մնային առանց պաշտպանության և հոգատարության։ Ճամփորդելով՝ մենք կարող ենք ներդրում կատարել՝ զարգացնելու և վերակագնելու զբոսաշրջային վայրերը, խնամելու բնական և պատմամշակութային հուշարձանները։

ԷԿՈ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Պաշտպանություն շջակա միջավայրը բացասական ազդեցություններից պաշտպանելու համար մեր զբոսաշրջային արտադրանքը, ներառյալ տպագրական նյութերը, սննդի փաթեթավորումը և աքսեսուարները, պատրաստվում են վերամշակվող և էկոլոգիապես մաքուր նյութերից: Այս նախաձեռնությունը նպատակ ունի նվազեցնել աղտոտվածությունը, նվազագույնի հասցնել պլաստիկի օգտագործումը և պահպանել ռեսուրսները:
  • Յուրաքանչյուր տուրիստական խմբի սպասարկելիս մենք կտնկենք ծառ՝ նպաստելու բնության վերականգնմանը։