Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Սյունիքում գտնվող մեգալիթյան հուշարձանները՝ Զորաց քարերը զարմացնում են իրենց խորհրդավորությամբ և մինչև օրս բազմաթիվ գիտնականներ փորձել են հասկանալ, թե որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիրը ինչ գաղտնիքներ ունի։
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվում են դարերի պատմության, կենցաղի, սովորույթների, հրաշալիքների վերաբերյալ հարուստ նյութեր։ Այստեղ կարող ես հայտնվել նախնադարյան միջավայրում (5-7 հզ. տարի առաջ) և ծանոթացալ նախնադարյան մարդու կենցաղավարությանը։