Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Մեղրի քաղաքը գտնվում է Սյունիքի մարզի հարավում՝ հայ-իրանական սահմանի հարևանությամբ։ Մեղրիի տարածքը բնակեցված է եղել դեռեւս նախնադարում, Հայաստանի կազմում եղել է Երվանդունիների եւ Արտաշեսյաների ժամանակաշրջանում։ Մեղրեցիները մասնակցել են 1720-ական թվականներին Սյունիքի ազգային ազատագրական շարժումներին՝ Դավիթ Բեկի եւ Մխիթար սպարապետի գլխավորությամբ։ Մինչև այսօր Մեղրիում պահպանվել են ինքնապաշտպանության համար կառուցված բերդերը։