hyenru +374 98 887 667 info@armenian.travel

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login
+374 98 887 667 info@armenian.travel
hyenru

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login

Հայաստան

Տեսարժան վայրեր

Ամբերդ

X-XIII դդ ընկած ժամանակահատվածում կառուցված Ամբերդ ամրոցը եղել է հայկական Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետը և ունեցել անառիկության մեծ համաբավ։

Դաշտադեմի ամրոց

Ստորգետնյա գաղտնուղիներով Դաշտադեմի ամրոցի մասին հիշատակվում է արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (VII դար) Ղևոնդ պատմիչի աշխատության մեջ և այն կառուցվել է Կամսարականների հայ իշխանական տոհմի կողմից։

Նորավանք

13-ից 14-րդ դարերում կառուցված Հայաստանի միջնադարյան հոյակերտ Նորավանք հուշարձանը թալանվել է մոնղոլական արշավանքների ժամանակ, սակայն մոնղոլական Աղա Խանի և Օրբելյան իշխանի միջև կնքված հաշտությամբ հնարավորություն է եղել վերակառուցելու վանքը, որը պահպանվել է մինչև այսօր։

Գնդեվանք

Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի (XIII-XIV դդ.) վկայության համաձայն` Գնդեվանքը հիմնադրել է Սյունյաց Սոփիա (Սոփի) իշխանուհին X դ., որպես ճգնավորների մենաստան, սակայն ավերվել է պարսիկների կողմից։

Հաղարծին

X-XIII դարերում Բագրատունյաց թագավորության կողմից թողած Հաղարծին վանքի օծման արարողության ժամանակ գլխավոր եկեղեցու գմբեթի վրա մի արծիվ է ճախրել, և դրանով վանքը հայտնի է դարձել որպես խաղացող արծվի վանք, քանի որ «Հաղ» նշանակում է խաղ, «արծին»՝ արծիվ։

Գառնու տաճար

Գառնիի հեթանոսական տաճարը Հայաստանում պահպանված եզակի նախաքրիստոնեական կառույցներից է, որը ըստ XIV դ մի ձեռագրի ՝ հիմնադրվել է մ թ ա 2166 թ-ին։

Գեղարդավանք

Ժայռերի մեջ պատսպարված միջնադարյան Հայաստանի Գեղարդի վանական համալիրում XIII դ. կեսից պահվել է սուրբ Գեղարդը՝ Քրիստոսի կողը խոցած նիզակի երկաթե ծայրը, որը, ըստ ավանդության, Հայաստան է բերել Թադեոս առաքյալը:

Զորաց քարեր

Սյունիքում գտնվող մեգալիթյան հուշարձանները՝ Զորաց քարերը զարմացնում են իրենց խորհրդավորությամբ և մինչև օրս բազմաթիվ գիտնականներ փորձել են հասկանալ, թե որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիրը ինչ գաղտնիքներ ունի։

Օձուն վանք

I դարում Օձուն վանքի տեղում Թովմաս առաքյալը օծել է քահանաներ և եպիսկոպոսներ և այս բառի հետ է կապված վանքի Օձուն անվանումը, որը հետագայում վերակառուցել է հայոց կաթողիկոս Հովհաննես Օձնեցին։

Տաթևի վանք

IV-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրը կարողացել է դիմադրել թաթար-մոնղոլ նվաճող Լենկթեմուրի ասպատակությունները և դառնալ Սյունյաց աշխարհի տպավորիչ վանական հուշարձաններից մեկը։

Գոշավանք

Միջնադարի նշանավոր հոգևոր, գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից XII-րդ դարում հիմնադրված Գոշավանքը եղել է հոգևոր մշակույթի և գրչության հեղինակավոր կենտրոն։

Որոտնավանք

1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից հիմնադրված Որոտնավանքը հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու զորությամբ։

Վահանավանք

 X դարից Սյունիքի լեռներում վեր խոյացող կարմիր գմբեթավոր Վահանավանք վանական համալիրը 1111 տարեկան է և գտնվում են Սյունիքի թագավորության իշխանների և թագավորների գերեզմանները։

Քոբայր վանական համալիր

Քոբայր վանական համալիրը կապված է հայկական միջնադարյան ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեության հետ և համաձայն ավանդազրույցի կռվախնձոր է եղել հայերի ու վրացիների միջև, մարդկանց շրջանում արտահայտվել է հետևյալ միտքը՝ «Սա, քո՞ բերդն է, թե՝ ո՞ւմ»:

Լոռի բերդ

Բագրատունյաց թագավոր Դավիթ Անհողինի կողմից հիմնադրված Լոռի բերդը թվագրվում է մոտավորապես՝ 1005 – 1020 թվականներին և մինչև այսօր պեղումներ իրականացնող արշավախմբերին զարմացնում է նորանոր բացահայտումներով։

Սանահինի վանք

Սանահինի վանքը նվիրված է Աստծո միածին որդուն՝ Քրիստոսին: X դարում այն կառուցել է Խոսրովանուշ թագուհին՝ ամուսնու հովանավորությամբ՝ երեք որդիների բարօրության համար, երբ մարդիկ անկեղծորեն հավատում էին, որ ընտանիքների հաջողության համար պետք է աստվածահաճո մի գործ անել։

Հաղպատի վանք

Հաղպատի վանքի կառուցումը ճարտարապետական հուշարձաններով սկսվել և ավարտվել է X -XIII դարերում և այսօր մեզ է հասել այդ վանքի վեհ ու հպարտ լռությունը, որտեղ մոտ երկու տասնամյակ ապրել և ստեղծագործել է հանճարեղ աշուղ Սայաթ-Նովան։

Ախթալայի վանք

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում պահպանվել են եզակի որմնանկարներ, որոնք ավելի քան 800 տարվա պատմություն ունեն, որոնք արտացոլում են հայ քաղկեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր բովանդակությունը։

Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից, կարևոր վարչաքաղաքական և մշակութային կենտրոններից մեկն էր: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում:

Հայկական «Մաչու Պիկչու»

Ով կմտածեր, որ Հայաստանում կան լքված գյուղեր։ Այսպես են անվանում այն բնակավայրերին, որոնք այսօր դարձել են ընդամենը ժայռերին կպած հուշարձաններ։ Սյունիքի մարզում Հին Խոտ, Հին Շինուհայր և Հին Հալիձոր բնակատեղիներում դուք կապշեք, թե ինչպես են մարդիկ ապրել ժայռերին միաձուլված կասկադային տներում։ Այս տուրի ընթացքում դուք կբացահայտեք հայկական «Մաչու Պիկչուն»:

Ցիցքար

Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերի սահմանագլխին, Գուգարաց լեռներում վեր է խոյանում Ցիցքար լեռնագագաթը՝ իր հոյակապ տեսարաններով։

Արենիի կամ Թռչունների քարանձավ

Վայոց Ձորում գտնվող Արենիի կամ Թռչունների քարանձավում 2010 թ-ին հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը, որը 5,5 հազ. տարեկան է, 2011 թ-ի հունվարին հայտնաբերվեց աշխարհի առաջին գինեգործարանը և մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։

Հնեվանք

Կուրթանի ձորում ծվարած VII դարին թվագրվող Հնեվանքի գմբեթի քիվի ստորին գոտու վրացերեն արձանագրության համաձայն նորոգել է 1154 թ.-ին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ Բնությանը միաձուլված կիսավեր վանքը գեղեցիկ է և խորհրդավոր։

Լաստիվեր

Լաստիվերը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում։ Լաստիվերը ակտիվ տուրիզմի և անտառների սիրահարների համար լավագույն տեղն է։ Այստեղ կան նաև քարանձավներ, որտեղ առկա են հին քաղաքակրթության հետքեր։

Սմբատաբերդ

Անառիկ Սմբատաբերդը նաև նորագույն Հայաստանի պատմության պաշտպանական ամրոցներից մեկն էր, որ հիմնադրվել է վաղ միջնադարում իսկ անունը տրվել է XIX դարում քանի որ այստեղ գտնվում է Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը:

Խոր Վիրապ

Հայաստանում քրիստոնեության տարածող Գրիգոր Լուսավորիչը, որը հրաժարվեց ընդունել զրադաշտը բանտարկվեց և 14 տարի անցկացրեց թունավոր օձերով լի Խոր Վիրապում (նշանակում է խորը փոս): Հրաշքով նա ողջ մնաց և ազատվեց բանտարկությունից այն բանից հետո միայն, երբ նա բժշկեց Տրդատին անբուժելի հիվանդությունից, որից հետո թագավորը դարձավ քրիտոնյա, Հայաստանում հաստատվեց քրիտոնեությունը, իսկ մեզ պատմական ժառանգություն մնաց Խոր Վիրապի վանքը։

Սաղմոսավանք

Անդնդախոր կիրճի եզրին սլացիկ խոյացած Սաղմոսավանք վանական համալիրը կառուցվել է XIII դ. առաջին կեսին Իշխանաց-իշխան տիտղոսը կրող Վաչուտյան տոհմի կողմից։

Հովհանավանք

Իշխանաց-իշխան տիտղոսը կրող Վաչուտյան տոհմի զինանշանով Հովհանավանք վանական համալիրը կառուցվել է XIII դարում և համարվում է հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձան։

Պարզ լիճ

1350 մ բարձրության վրա գտնվող, առավելագույնը 10 մետր խորություն ունեցող ունեցող Պարզ լիճը Հայաստանի հայտնի բնական և կանաչ զբոսավայրերից մեկն է։

Արփի լիճ

Արփի լիճ ազգային պարկը հիմնադրվել է 2009 թվականին տարածքի յուրահատուկ կենսաբազմազանությունը պաշտպանելու համար։ Այստեղ բնակվող թռչունների որոշ տեսակներ ընդգրկված են «Բնության Պահպանության Միջազգային Միության» (IUCN) Կարմիր ցուցակում: Պարկում կա կաթնասունների 30 տեսակ, Դարևսկու իժին կարելի է հանդիպել միայն այստեղ:

Ծաղկեվանք

Ծաղկեվանքը Հայաստանի՝ քարանձավում փորված եզակի վանքերից է, որտեղ կա առողջարար հատկություններ ունեցող աղբյուր։

Նորատուսի խաչքարերի գերեզմանատուն

Նախիջևանում Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, X-XVIII դարերին թվագրվող խաչքարերի ամենամեծ համալիրը Նորատուսի խորհրդավոր գերեզմանատունն է։