hyenru +374 98 887 667 info@armenian.travel

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login
+374 98 887 667 info@armenian.travel
hyenru

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login

Անվտանգություն

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԱՆՀՐԱԺԵՇՏ է
  • Ստուգել անձը հաստատող փաստաթղթերը։ Հավաստիացեք, որ Ձեր անձնագրի ժամկետը չի լրանում վեց ամսից շուտ։ Նախապատրաստեք երեխաների համար անհրաժեշտ անձը հաստատող փաստաթղթերը։
  • Վերցնել վարորդական իրավունքը, զինվորական գրքույկը, պաշտոնի զբաղեցման վկայականը կամ Ձեր անձը և կարգավիճակը հաստատող այլ փաստաթղթեր։
  • Ստուգել վիզայի առկայությունը և դրա վավերականության ժամկետը, եթե այն անհրաժեշտ է տվյալ երկիր մեկնելու համար։
  • Ձեռք բերել առողջության ապահովագրություն, եթե այն պարտադիր է տվյալ երկիր մուտք գործելու համար, իսկ եթե պարտադիր չէ, ցանկալի է ունենալ ապահով լինելու համար։
  • Ստուգել, որ ձեր երթուղին և մուտքի և ելքի ամսաթվերը լիովին համապատասխանում են տոմսերի վրա գրվածին: Բոլոր տեսակի տրանսպորտային ուղևորությունների համար ճանապարհորդական փաստաթղթերը պետք է տրվեն նույն ազգանունով, ինչպես նշված է անձնագրում:
  • Վերցնել ճամփորդական կտրոնները, հյուրանոցի ամրագրման անդորրագրերը, զբոսաշրջային վաուչերները, պաշտոնական հրավերները և այլ անհրաժեշտ թղթեր, որոնք ներկայացնելու եք ճամփորդության ընթացքում։
  • Ստուգել բանկային քարտերի վավերականության ժամկետները։ Սպասարկող բանկից ճշտեք, թե ինչ պայմաններով կարող եք օգտագործել Ձեր պլաստիկ քարտերը նախանշված երկրում։ Ձեզ մոտ պահեք որոշակի չափով կանխիկ փող՝ ֆորս-մաժորային իրավիճակներից խուսափելու համար։
  • Փակցնել պարտադիր գրություն Ձեր ուղեբեռի վրա, որտեղ նշված կլինի Ձեր անուն, ազգանունը և հեռախոսահամարը։ Այդպես հնարավոր կլինի Ձեզ գտնել ուղեբեռի կորստի դեպքում։
ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԿՈՐՑՐԵԼ ԵՔ ՃԱՄՊՐՈՒԿԸ
  • 1. Օդանավակայանում փնտրել Lost and Found սեղանիկը։ Դրանք առկա են գրեթե բոլոր միջազգային օդանավակայաններում։ Եթե օդանավակայանը փոքր է, ապա պետք է մոտենալ այն ավիաընկերության տեղեկատու սեղանիկին, որն իրականացրել է թռիչքը։ Եթե երկու տարբերակն էլ անհնար է, ապա դիմեք օդանավակայանի ադմինիստրացիային։
  • 2. Լրացրեք հատուկ ակտ-բլանկ ճամպրուկի կորստի մասին անգլերեն լեզվով։ Այնտեղ պետք է նշեք չվերթի համարը, ձեր ճամպրուկի հնարավորինս մանրամասն նկարագրությունը (և այնպիսի տվյալներ, որոնք կօգնեն արագ գտնել ճամպրուկը) և թողնեք այն հասցեն, որտեղ պետք է ձեզ տրամադրեն ճամպրուկը գտնելու դեպքում։ Ըստ պահանջի կարող եք տրամադրել նաև փաստաթղթեր և այլ տվյալներ։
  • 3. Ակտը պետք է լինի երկու օրինակ, որից մեկը թողնելու են ձեզ մոտ։ Այն կարևոր փաստաթուղթ է հետագայում ավիաընկերությունից չգտնված ճամպրուկի համար փոխհատուցում պահանջելու համար։
  • 4. Ակտը կազմելուց հետո երեք հնարավոր տարբերակ կա՝ ուղեբեռը ողջ-առողջ կգտնվի թռիչքից հետո 21 օրվա ընթացքում, ուղեբեռը նույնպես կգտնվի առաջին երեք շաբաթվա ընթացքում, բայց վնաս կլինի, կամ ճամպրուկն ընդհանրապես չի գտնվի։ Վերջին երկու տարբերակների դեպքում էլ ավիափոխադրողը պարտավոր է փոխհատուցել պատճառված վնասը։
  • 5. Եթե դուք գտնում եք ձեր ուղեբեռը փոխակրիչի վրա, բայց ճամպրուկը վնասված է, օրինակ՝ բռնակը կոտրված է կամ անիվը բացակայում է, ապա պետք է անհապաղ կապ հաստատել օդանավակայանի ավիաընկերության ներկայացուցիչների հետ։ Նրանք կտրամադրեն ձևաթուղթ և կօգնեն ձեզ կազմել վնասի հատուցման պահանջ:
  • 6. Պահեք ճամպրուկին և չվերթին վերաբերող բոլոր փաստաթղթերը և պիտակները։
  • 7. Մինչև ճամպրուկի գտնվելը ապահովության համար գնեք առաջին անհրաժեշտության պարագաներ։
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ է
  • Խուճապի չմատնվել թռիչքների հետաձգման կամ ուշացումների հետ կապված։
  • Դուրս չգալ օդանավակայանից, եթե ունեք տրանզիտ թռիչք և սահմանափակ ժամանակ գրանցվելու համար։
  • Կրել անձը հաստատող փաստաթղթերը և հյուրանոցի կոնտակտային համարները դուրս գալիս։
  • Զգուշանալ օգտագործել սնունդ և խմիչքներ կասկածելի վայրերից։
  • Խուսափել վտանգավոր տեղանքներից։ Խուսափել լողալ կեղտոտ կամ անծանոթ ջրամբարներում կամ արագահոս գետերում։ Զգուշանալ շփվել կասկածելի անձանց հետ կամ նրանց տրամադրել Ձեր իրերը։
  • Խուսափել պատահական տրանսպորտային միջոցներ նստելուց։ Օգտվել հանրային տրանսպորտից կամ վստահել և հայտնի տաքսի ծառայություններից։
  • Հավաստիանալ, որ անձնական իրերը պայուսակում ապահով տեղավորված են։ Միշտ փակ պահել պայուսակը, որը տեղափոխում եք տրանսպորտով կամ կրում եք Ձեր ձեռքին։
  • Խուսափել կրել կամ տեղափոխել թանկարժեք իրեր զբոսաշրջության երթուղիների ընթացքում կամ զբոսնելիս։
  • Պահել անձնական իրերը ուշադրության կենտրոնում կամ տեղաշարժվելիս անպայման վերցնել, երբ գտնվում եք հանրային վայրերում՝ խանութներում, օդանավակայանում, ռեստորաններում, կամ այլ մարդաշատ վայրերում: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում վստահել դրանք միայն երթուղու զբոսավարին, ուղեկցորդին կամ Ձեր վստահելի այլ անձանց։
  • Խուսափել պահել իրերը տաբատի հետևի գրպանում։ Օգտագործել պայուսակներ պաշտպանիչ կոդերով։
  • Չվստահել անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը (անձնագիր, վարորդական իրավունք և այլն) կողմնակի և անծանոթ անձանց։
  • Տեղափոխել միայն այնպիսի համակարգչային և տեխնիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջային երթուղու ընթացքում կամ զբոսնելիս։
  • Հետևել տվկալ երկրի իրավապահ մարմինների ծառայողների (ոստիկանություն, ԱԻՆ, ազգային անվտանգություն, այլ ռազմական կառույցներ) հրահանգներին։
  • Խուսափել հանրային վայրերում ալկոհոլի չարաշահումից։
  • Չօգտագործել արգելված միջոցներ (զենք, թմրամիջոցներ և այլն)։ Պահպանել տվյալ երկրի օրենքները, չխախտել հասարարական (օրինակ չաղմկել երեկոյան ժամերին) և վարչական կանոնները։
  • Պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը, հրդեհային անվտանգության կանոնները։ Աղբ թափել նախատեսված վայրերում, չվնասել բուսական և կենդանական աշխարհը։
  • Ցուցաբերել հարգանք և բարյացկամություն տեղի բնակչության կենցաղը և ապրելակերպի նկատմամբ։
  • Հարգել տեղական սովորույթներն ու ավանդույթները, չցուցաբերել ամբարտավանություն և արհամարհանք տեղական մշակույթի, պետական խորհրդանիշերի նկատմամբ, ինչպես նաև վիրավորական հայտարարություններ չանել ընդունող երկրի իշխանության կամ ղեկավարների նկատմամբ։
  • Խուսափել կրոնական և քաղաքական հարցերով վեճի բռնվել անծանոթ տեղացիների հետ։ Լքել այն վայրը, եթե մոտակայքում ինչ-որ մեկը սկսում է սադրիչ վարքագիծ դրսևորել կամ խուլիգանական գործողություններ կատարել։
  • Չմոտենալ հանրային վայրերում լքված պայուսակներին, տոպրակներին կամ այլ կասկածելի փաթեթներին։ Եթե տարածքում առկա են ոստիկաններ, տեղեկացնել նրանց։