Բալի կղզու բնական և պատմամշակութային միջավայրը պաշտպանելու նպատակով կառավարիչները զբոսաշրջիկների համար մշակել են նոր կանոններ, դրանցից մասնավորապես․
Զբոսաշրջիկների կողմից այս կանոնները խախտելու դեպքում Բալիի բնակիչները ահազանգելու են պաշտոնական WhatsApp թեժ գծին՝ +62 81-287-590-999։ Բալիի քաղաքացիական ծառայության ոստիկանությունը (Satpol PP) ակտիվորեն կհետևի կանոնների պահպանմանը, իսկ Բալիի ոստիկանությունը կձեռնարկի իրավական գործողություններ լուրջ խախտումների դեպքում։
Բալիի նահանգապետը հայտարարել է, որ «Բալին գեղեցիկ և սրբազան կղզի է, և մենք ակնկալում ենք, որ մեր հյուրերը կհարգեն այն նույն կերպ, ինչպես մենք հարգում ենք նրանց»։
Բալին ինդոնեզական կղզի է, որտեղ բնակչության 83,5%-ը դավանում է Բալիյան Հինդուիզմ, 13,4%-ը՝ իսլամ, 2,5%-ը՝ քրիստոնեություն, իսկ 0,5%-ը՝ բուդդիզմ։ Այն համարվում է աշխարհում հայտնի, պահանջված և հիանալի զբոսաշրջային ուղղություններից մեկը։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները Բալիի կամ Ինդոնեզիայի վիզա 2023 թվականից կարող են ստանալ այդ երկիր այցելելիս՝ սահմանային անցակետում։ Նույնը վերաբերում է Հայաստան ժամանող Ինդոնեզիայի քաղաքացիներին։ Սահմանին վիզա ստանալու վճարը կազմում է 500,000 ինդոնեզական ռուփիա (մոտ 30 ԱՄՆ դոլար), որով քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր 30 օրով՝ մեկ անգամ ևս 30 օրով երկարաձգելու հնարավորությամբ։ Սահմանին վիզա ստանալու ընթացքում անհրաժեշտ է տրամադրել հետադարձի կամ այլ երկիր ճամփորդելու տոմս, իսկ անձնագրի վավերականությունը պետք է լինի առնվազն 6 ամիս՝ մինչև Ինդոնեզիայում գտնվելու նախատեսված ժամկետի ավարտը։