Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Սանահինի վանքը նվիրված է Աստծո միածին որդուն՝ Քրիստոսին: X դարում այն կառուցել է Խոսրովանուշ թագուհին՝ ամուսնու հովանավորությամբ՝ երեք որդիների բարօրության համար, երբ մարդիկ անկեղծորեն հավատում էին, որ ընտանիքների հաջողության համար պետք է աստվածահաճո մի գործ անել։
Հաղպատի վանքի կառուցումը ճարտարապետական հուշարձաններով սկսվել և ավարտվել է X -XIII դարերում և այսօր մեզ է հասել այդ վանքի վեհ ու հպարտ լռությունը, որտեղ մոտ երկու տասնամյակ ապրել և ստեղծագործել է հանճարեղ աշուղ Սայաթ-Նովան։
Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում պահպանվել են եզակի որմնանկարներ, որոնք ավելի քան 800 տարվա պատմություն ունեն, որոնք արտացոլում են հայ քաղկեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր բովանդակությունը։