Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Ժայռերի մեջ պատսպարված միջնադարյան Հայաստանի Գեղարդի վանական համալիրում XIII դ. կեսից պահվել է սուրբ Գեղարդը՝ Քրիստոսի կողը խոցած նիզակի երկաթե ծայրը, որը, ըստ ավանդության, Հայաստան է բերել Թադեոս առաքյալը:
Բջնիի բերդը միջնադարյան նշանավոր կառույց է, որի հիմնադրման ժամանակը անհայտ է, սակայն եղել է Բագրատունյաց թագավորության պաշտպանական հենակետերից մեկը։
Գառնիի հեթանոսական տաճարը Հայաստանում պահպանված եզակի նախաքրիստոնեական կառույցներից է, որը ըստ XIV դ մի ձեռագրի ՝ հիմնադրվել է մ թ ա 2166 թ-ին։