Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Դիլիջանի արգելոցը կազմակերպվել է 1958 թվականին։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված։ Արգելոցում կա գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարակզաքիսը, անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ, երկկենցաղներ և թռչուններ։
Ենոքավանը գյուղը ամառային հանգստավայր է Հայաստանի Տավուշի մարզում։ Գյուղը գտնվում է մարզի մայրաքաղաք Իջևանից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս՝ գլխավոր մայրուղու մոտ։ Գյուղի մոտ գտնվող ձորը՝ փարթամ անտառներով, գետերով և կան քարանձավներ՝ հնագույն քանդակներով։ Գյուղում առանձնանում է Yell Extreme Park-ը, որը արկածային զբոսայգի է տարբեր էքստրեմալ սպորտաձևերի համար:
Լաստիվերը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում։ Լաստիվերը ակտիվ տուրիզմի և անտառների սիրահարների համար լավագույն տեղն է։ Այստեղ կան նաև քարանձավներ, որտեղ առկա են հին քաղաքակրթության հետքեր։