հավաստիանալ, որ զբոսաշրջային երթուղու ընթացքում առողջության հետ կապված խնդիրներ չեն առաջանա (սիրտանոթային հիվանդություններ, շնչառական, հենաշարժողական ապարատի և այլն),
ուսումնասիրել տուրի երթուղին և դրանով նախատեսված վայրերը,
ծանոթանալ եղանակի տեսությանը նախատեսված ճամփորդության ժամանակամիջոցի համար,
գրառել և պահպանել պահպանել տուրօպերատորի, արտակարգ իրավիճակների ծառայության թեժ գծի և դիվանագիտական ներկայացուցչության հեռախոսահամարները,
նախապատրաստել ճամփորդության համար անհրաժեշտ և օգտակար առարկաներ։
Ճամփորդության ընթացքում արգելվում է
պահանջել ծրագրից շեղում, փոփոխություններ և կանգառներ չնախատեսված վայրերում առանց լուրջ հիմնավորումներ ներկայացնելու (առողջության և անվտանգության հետ կապված հարցեր),
խախտել զբոսաշրջային վայրերում սահմանված սահմանված սանիտարական և անվտանգության, հակահրդեհային կանոնները,
գտնվել հարբած վիճակում կամ օգտագործել ալկոհոլային խմիչքներ,
լքել երթուղին սեփական նախաձեռնությամբ և տեղաշարժվել այլ տարածքներ՝ առանց զբոսավարի զգուշացման կամ թույլտվության։
Ճամփորդության ընթացքում անհրաժեշտ է
ունենալ անձը հաստատող փաստաթղթերի պատճեն,
կրել կամ վերցնել մարզի կլիմայական և եղանակային պայմաններին համապատասխան հագուստ, ինչպես նաև պարագաներ արևից, քամուց և անձրևից համար,
անհրաժեշտ դեղորայք (առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաները ապահովում է տուրօպերատորը),
անկանխիկ դրամական միջոցներից բացի ունենալ նաև կանխիկ միջոցներ, կատարել ուղեկցողի բոլոր հրահանգները
արտակարգ իրավիճակների կամ ստեղծված անհարմարությունների մասին տեղեկացնել երթուղու զբոսավարին կամ ուղեկցորդին
զգուշանալ օգտագործել սնունդ և խմիչքներ կասկածելի վայրերից, կամ փորձել անծանոթ վայրի պտուղներ
պահպանել երթուղին և չշեղվել դրանից առանց երթուղու զբոսավարին կամ ուղեկցորդին զգուշացնելու խուսափել վտանգավոր տեղանքներից,
խուսափել լողալ կեղտոտ կամ անծանոթ ջրամբարներում կամ արագահոս գետերում, զգուշանալ շփվել կասկածելի անձանց հետ,
Ճամփորդության ընթացքում սեփական գույքը պաշտպանելու համար անհրաժեշտ է․
հավաստիանալ, որ անձնական իրերը պայուսակում ապահով փաթեթավորված և տեղավորված են։ Միշտ փակ պահել պայուսակը, որը տեղափոխում եք տրանսպորտով կամ կրում եք ձեր ձեռքին,
խուսափել կրել կամ տեղափոխել թանկարժեք իրեր զբոսաշրջության երթուղիների ընթացքում
չկրել պայուսակ մեջքին բազմամարդ տարածքներում
պահել անձնական իրերը ուշադրության կենտրոնում կամ տեղաշարժվելիս անպայման վերցնել, երբ գտնվում եք հանրային վայրերում՝ ռեստորաններում, սրճարաններում, խանութներում, հանրային զուգարաններում կամ այլ միջոցառումների վայրերում: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում վստահել դրանք միայն երթուղու զբոսավարին կամ ուղեկցորդին,
խուսափեք պահել իրերը տաբատի հետևի գրպանում,
oգտագործել պայուսակներ պաշտպանիչ կոդերով,
չվստահել անձնական տվյալներ պարունակող փաստաթղթեր (անձնագիր, վարորդական իրավունք և այլն) կողմնակի և անծանոթ մարդկանց,
տեղափոխել միայն այնպիսի համակարգչային և տեխնիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջային երթուղու ընթացքում։