հարգել զբոսաշրջիկների սոցիալ-մշակութային նախընտրությունները՝ հարգելով նրանց կենցաղը և ավանդույթները։
ցուցաբերել հանդուժողականություն
բացառել խտրական վերաբերմունքը։
Զբոսաշրջիկը ունի
ազատ տեղաշարժման իրավունք։ Նրանք կարող են անարգել տեղափոխվել զբոսաշրջային տարբեր վայրեր՝ բացառությամբ այն վայրերի՝ որոնք գտնվում են հատուկ պահպանության տակ կամ պահանջում են մուտքի հատուկ թույլտվություն։
սոցիալական, բժշկական, վարչական և այլ ենփակառուցվածքների ծառայություններից օգտվելու իրավունք այն երկրում, որտեղ գտնվում է, ինչպես նաև դիմելու՝ դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկներ։
Զբոսաշրջիկը պարտավոր է
հարգել այն երկրի, նահանգի մարզի կամ համայնքի սոցիալ-մշակութային միջավայրը, որտեղ նա ճամփորդում է՝ պահպանելով օրենքները և հարգելով ավանդույթները։
ծանոթանալ հյուրընկալ երկրի օրենքներին, ավանդույթներին և կեցության պայմաններին մինչև ճամփորդությունը։
պահպանել շրջակա միջավայրը՝ ելնելով կայուն զարգավման նպատակներից, ներկա և ապագա սերունդների պահանջմունքների բավարարման հավասար հնարավորությունների կարևորությունից։
Տուրիստական ընկերությունը պարտավորվում է
Տրամադրել զբոսաշրջիկներին հավաստի տեղեկատվություն զբոսաշրջային վայրերի, ընդունելության և կեցության, տրամադրվող ծառայությունների պայմանների մասին։
Հոգ տանել զբոսաշրջիկների կյանքի և առողջության, գույքի պաշտպանության մասին՝ համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Նպաստել զբոսաշրջիկի մշակութային, գիտական, ճանաչողական, կրթական և այլ պահանջմունքների բավարարմանը, ստեղծել պայմաններ զբոսաշրջիկի կրոնական պարտավորությունները և հոգևոր պահանջմունքները բավարարելու համար։
Գործադրել զբոսաշրջային երթուղիների ընթացքում ճգնաժամային և ֆորս-մաժորային իրավիճակները կառավարելու ջանքեր։