Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է և գտնվում է հայաստանի Շիրակի մարզում։ Մինչև XIX դարի սկիզբը Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ, ինչի պատճառով բազմիցս թալանվել է ու ավերվել։ Գյումրու զարգացման ամենանշանակալի շրջանը դարձավ XIX դարը, երբ 1804 թ.՝ ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ, այն հարակից տարածքներով հանդերձ մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը։ Պատմական տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի։ Գյումրին համարվում է Հայաստանի մշակութային քաղաքը։
Այցելության վայրեր։ Ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարան, Հին վարսավիրանոց, Սև բերդ, Գյումրիի կրոնական հուշարձաններ, «Մեր մանկության տանգոն» ֆիլմի բալկոն: