Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում գտնվում է Գրիգոր Լուսավորչի քարանձավային ուխտատեղին, որն այլ կերպ անվանում են «Զաղան», որտեղ կա ուխտավորների համար բուժիչ հատկություններ ունեցող մշտահոս աղբյուր։
Հոգեվանքը ուխտավորների սիրված վանքն է, որտեղ այցելում են սբ․Գրիգոր Լուսավորչի քարանձավային ուխտատեղիում հոսող և ըստ ավանդության բուժիչ հատկություններով օժտված աղբյուրի ջուրը ըմպելուց հետո։
Լմբատավանքի ամենավաղ արձանագրությունը Վահրամ Պահլավունի իշխանի որդի Բարսեղի թողած 1191 թ. արձանագրությունն է: Այստեղ պատկերված հայկական մոնումենտալ գեղանկարչության ինքնատիպ նմուշներից է Եզեկիել մարգարեի տեսիլքի հիման վրա ստեղծված «Աստվածահայտնության» տեսարանը: