Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Քոբայր վանական համալիրը կապված է հայկական միջնադարյան ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեության հետ և համաձայն ավանդազրույցի կռվախնձոր է եղել հայերի ու վրացիների միջև, մարդկանց շրջանում արտահայտվել է հետևյալ միտքը՝ «Սա, քո՞ բերդն է, թե՝ ո՞ւմ»:
I դարում Օձուն վանքի տեղում Թովմաս առաքյալը օծել է քահանաներ և եպիսկոպոսներ և այս բառի հետ է կապված վանքի Օձուն անվանումը, որը հետագայում վերակառուցել է հայոց կաթողիկոս Հովհաննես Օձնեցին։
Հայ-վրացական սահմանի թավշապատ անտառում ծվարած այս բերդի մասին հիշատակվում է Վարդան Արևելցու մոտ, համաձայն որի Բագրատունյաց Աշոտ Ողորմած թագավորի մահից (977թ․) հետո Չախալաբերդը որպես ժառանգություն անցնում է նրա կրտսեր որդի՝ Կյուրիկյան թագավորության հիմնադիր Գուրգենին։
Բագրատունյաց թագավոր Դավիթ Անհողինի կողմից հիմնադրված Լոռի բերդը թվագրվում է մոտավորապես՝ 1005 – 1020 թվականներին և մինչև այսօր պեղումներ իրականացնող արշավախմբերին զարմացնում է նորանոր բացահայտումներով։
Ստեփանավանի Դենդրոպարկը, գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում։ Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։
Դիլիջանը քաղաք է Հայաստանի հյուսիսային Տավուշի մարզում։ Դիլիջանը զբոսաշրջային կարևորագույն կենտրոն է։ Համայնքի կենտրոնում գտնվում է Շարամբեյան փողոցը, որը համարվում է քաղաքի պատմական կենտրոնը, հայտնի է իր ինքնատիպ ճարտարապետությամբ, ինչպես նաև արհեստանոցներով, պատկերասրահներով ու թանգարաններով։ Քաղաքի շրջակայքում են գտնվում զբոսաշրջային նշանակություն ունեցող Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, Հաղարծինը, Գոշավանքը, Գոշի լիճը և այլն։ Դիլիջանը նշանավորվում է նաև որպես արշավների, լեռնային հեծանվասպորտի և առողջարանային հանգստի կենտրոն։