Ինչու օգտվել մեր ծառայություններից։ Ինչի համար եք դուք վճարում։
Օգտվելով մեր ծառայություններից դուք չեք գնում պարզապես մի քանի օրվա հանգստի, ակտիվության և զվարճանքի ուղեգիր։ Դուք երկարաժամկետ ներդրում եք անում բնության և սերունդների համար։
Ինչ է անում մեր կազմակերպությունը նպաստելու համար պատասխանատու և էկո տուրիզմի զարգացմանը։
Մենք խթանում է արտասեզոնային տուրիզմը։ Մեր տուրիստական փաթեթները առաջարկում են բազմազանություն և ճկուն պայմաններ, որպեսզի ճամփորդությունը բոլոր սեզոններին դառնա հաճելի և արդյունավետ։
Մենք աջակցում ենք տեղական համայնքների զարգացմանը՝ նպաստելով նրանց ծառայությունների առաջխաղացմանը։ Մեր տուրիստական փաթեթներում առաջներթություն է տրվում տեղական բիզնեսների ծառայություններից օգտվելը։ Մեր կազմակերպությունը նպատակ ունի նպաստել տեղական գործընկերների բիզնես կարողությունների զարգացմանը՝ անընդհատ կատարելագործվելու և նոր հնարավորւթյուններ ստեղծելու։ Մենք ներդնելու ենք անվճար մասնագիտական խորհրդատվության և բիզնես զարգացման համակարգ։ Օգնելու ենք տեղական բիզնեսին իրենց ծառայությունները մատուցելիս կիրառել էկո մեխանիզմներ՝ շրջակա միջավայրը բարելավելու նպատակով։
Մենք ապահովում ենք, որպեսզի մեր զբոսաշրջիկը ունենա բավականաչափ տեղեկատվություն այն վայրերի մասին, որտեղ այցելում է և հնարավորինս իրազեկ լինի տեղական սովորույթների և մշակույթին։ Այդ նպատակով կազմակերպությունը մշակում է պարզ և մատչելի տեղեկատվական բազաներ, որոնք կօգնեն ձեզ ճամփորդել իրազեկ և ապահով։
Մենք կարևորում ենք, որպեսզի մեր զբոսաշրջիկը ծանոթ լինի շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող արգելքներին և օրենքներին, որպեսզի ճամփորդությունը անծանոթ վայրերում դառնա ավելի կանխատեսելի և պատասխանատու։
Մեր զբոսաշրջային արտադրանքից ստացված հասույթի 3 տոկոսը ուղղված է բնական և պատմամշակութային հուշարձանների պահպանմանը և վերականգմանը։ Մենք համոզված ենք, որ այս առաքելությունը պետք է իրագործի ոչ միայն պետությունը, այլև բիզնես հանրությունը, որոնց համար այդպիսի վայրեր զբոսաշրջիկների տեղափոխումը եկամտի աղբյուր է։
Մեր կազմակերպության մեկ զբոսաշրջային փաթեթի վաճառքի դիմաց տնկվելու է մեկ ծառ բնության վերականգնմանը մասնակցելու նպատակով (մեր զբոսաշրջիկը կարող է նաև մասնակցել կամ ինքը տնկել այդ ծառը)։
Շրջակա միջավայրը բացասական ազդեցություններից պաշտպանելու նպատակով մեր զբոսաշրջային արտադրանքում ներառված ապրանքները՝ տպագրական նյութերը, սննդի և զբոսաշրջային պարագաները, աքսեսուարները պատրաստվելու են վերականգնվող և էկո նյութերից՝ նվազեցնելով աղտոտումը, պլաստիկ նյութերի օգտագործումը և ռեսուրսների վատնումը։
Մեր գործունեությամբ և պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մենք նպաստելու ենք կայուն զբոսաշրջությանը՝ առաջնորդվելով 1987թ. ՄԱԿ-ի շրջանակներում որդեգրված հետևյալ սահմանումով. «Կայուն զարգացումը բավարարում է ներկա սերունդների կարիքները՝ առանց սահմանափակելու հաջորդ սերունդների կարողությունը՝ բավարարելու իրենց կարիքները»:
Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։
Մեր ընկերությունը կազմակերպում է անվճար տուրեր գյուղական համայնքների սոցիալապես անապահով երեխաների համար՝ նպաստելու հայրենաճանաչ, բնության նկատմամբ հոգատար, պատասխանատու և բազմակողմանի կրթված սերունդ ունենալու գործին։
Մեր բիզնես պատասխանատվությունը գործընկերների հետ։
Մեր ընկերությունը անհատների և ընկերությունների հետ աշխատում է համագործակցության ճկուն մեխանիզմներով։ Զբոսաշրջային փաթեթների վաճառքներին աջակցող գործընկերների հետ ապահովում է վստահություն և ֆինանսական օգուտներ։