Երբևէ մտածել եք զբոսաշրջության բացասական հետևանքների մասին։
Գերակշռում է այն համոզմունքը , որ տուրիզմը միայն տնտեսական օգուտներ է բերում։ Այն կայուն եկամտի աղբյուր է շատ երկրների համար, զարգացնում է ենթակառուցվածքները, աշխուժացնում ծառայությունների ոլորտը և օգնում հաղթահարել աղքատությունը։ Սակայն, տուրիզմից ծագում են նաև բացասական հետևանքներ, ինչպես օրինակ՝ բնական ռեսուրսների սպառումը, էկոհամակարգի փոփոխությունները, ջրի և մթնոլորտի աղտոտումը, տեղական համայնքների կյանքի և կենագործունեության վրա ազդեցությունը։
Ինչ անել։
Որքան զարգանում է տուրիզմը, այնքան մեծանում է անհրաժշտությունը այն դարձնել ավելի կայուն և պատասխանատու։
Ինչ է պատասխանատու տուրիզմը։
Պատասխանատու զբոսաշրջությունը կազմակերպվում է այնպես, որ նվազեցնի ձեր բացասական ազդեցությունը այն վայրի վրա, որտեղ դուք ճամփորդում եք և առավելագույնի հասցնի դրական ազդեցությունը։
Ինչպես է դրսևորվում պատասխանատու ճամփորդությունը։
Սեզոնային շրջանից դուրս հանգստի նախընտրությունը կանխում է տուրիստական վայրերի գերբեռնվածությունը, թուլացնում բացասական ճնշումը շրջակա միջավայրի վրա, բնական ռեսուրսների սպառումը նվազեցվում է։ Ոչ սեզոնային եղանակին ճամփորդությունը օգնում է նաև տեղական հյուրընկալ համայնքներին խուսափել ֆինանսական անկայունությունից և եկամուտներ գոյացնել ոչ միայն հանգստյան սեզոնին, այլև ամբողջ տարվա համար։
Սովորաբար մարդիկ նախընտրում են մեծ հյուրանոցներ և առավել կայացած սպասարկման ծառայություններ։ Պատասխանատու տուրիզմը խրախուսում է ձեր հանգստան միջոցներից ներդրում անել տեղական փոքր և միջին բիզնեսում՝ այդպիսով մեծացնելով բնակչության տնտեսական մակարդակը և հնարավորությունները, հաղթահարել աղքատությունը։ Օրինակ, գիշերել ոչ թե մեծ հյուրանոցներում, այլ հյուրընկալվել տեղական հյուրատներում, օգտվել տեղական սննդամթերքից, սպառել կամ գնել տեղական բարիքները։
Կարևոր է ծանոթ լինել այն վայրին, որտեղ դուք պատրաստվում եք այցելել։ Այսպես ճամփորդությունը կարող է դառնալ ավելի հեշտ և հաճելի։ Երբ դուք պատասխանատու ճամփորդ եք, տեղական սովորույթներին ծանոթ լինելը օգնում, ինչպես նաև պարտավորեցնում է հարգել տեղական բնակչությանը կյանքը, ավանդույթները և մշակույթը։
Այն վայրը, որտեղ դուք ճամփորդում եք, պետք է պահպանել և պաշտպանել․ չկտրել ծառերը, չզբաղվել անօրինական որսով, չվնասել կենդանական և բուսական աշխարհին, չաղտոտել հողը, ջուրը և օդը։
Մենք ճամփորդում ենք, որպեսզի տեսնենք գեղեցիկը և բացահայտենք նորը մեզ համար։ Սակայն դա անհնար կլիներ, եթե այդ գեղեցիկը և չբացահայտվածը մնային առանց պաշտպանության և հոգատարության։ Ճամփորդելով՝ մենք կարող ենք ներդրում կատարել՝ զարգացնելու և վերակագնելու զբոսաշրջային վայրերը, խնամելու բնական և պատմամշակութային հուշարձանները։