սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնում։
2011-2013
սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում։
2019-2022
սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2010-2011
եղել է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող։
2011-2012
աշխատել է« Ամերիքն Բիլդինգ Դիվելոփմենթ» ընկերությունում որպես տնօրենի օգնական։
2012-2013
աշխատել է «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող։
2012-2013
եղել է «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։
2013-2014
եղել է«Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող։
2015
«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության մամուլի խոսնակ։
2016-2017
աշխատել է որպես ԱԺ պատգամավորի օգնական։
2017
Երևանի ավագանու ընտրություններում ընտրվել է ավագանու անդամ «Ելք» դաշինքով, եղել է ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։
2018
սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Լույս» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։
2018
դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում ընտրվել է պատգամավոր։ Եղել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ և ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակ։
2019 - մինչ օրս
ոչ ֆորմալ կրթական ոլորտում երիտասարդության և կանանց առաջնորդության բանախոս է և թրեյներ։
2022
հիմնադրել է «Բրայթ տուր» զբոսաշրջային ընկերությունը (հիմնադիր-տնօրեն)։
2025 - մինչ օրս
«Հայտարարագիր» ՍՊԸ (իրավաբանական խորհրդատվություն և ծառայություններ) համահիմնադիր։