Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից, կարևոր վարչաքաղաքական և մշակութային կենտրոններից մեկն էր: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում:
«Ագարակ» պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում: Պեղումներից հայտնաբերված մեծաքանակ խեցեղենը, թրծակավե արձանիկները, կլոր և պայտաձև օջախների, հենակ-պատվանդանների մնացորդները թույլ են տալիս հնավայրի բնակեցման այս շրջանը վերագրել շենգավիթյան կամ քուր-արաքսյան հնագիտական մշակույթի միջին փուլին, որը ժամանակագրվում է Ք.ա. 29-27-րդ դդ. Սահմաններում։ Պեղված հրապարակներում բացված գինու մեծաքանակ ժայռափոր հնձանները վկայում են, որ խաղողագործությունն ու գինեգործությունն ագարակցիների կյանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել:
Հայաստանի գինու պատմության թանգարանում ներկայացված են հայկական գինեգործության հարուստ ավանդույթները՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը։ Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են հին Հայաստանում խաղող աճեցրել, գինի հնեցրել ու մատուցել։