Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հայ բարերար Միքայել Արամյանցի դղյակում է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։ 1898 թ․ շվեյցարական ոճով կառուցված դղյակում տարբեր ժամանակներում հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը և այլ մշակութային գործիչներ։
Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում պահպանվել են եզակի որմնանկարներ, որոնք ավելի քան 800 տարվա պատմություն ունեն, որոնք արտացոլում են հայ քաղկեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր բովանդակությունը։
Զարնի-Պարնին միջնադարյան քարայրաամրոցային համալիր է, որը կառուցվել է 10-12-րդ դարերում։ Գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում։ Զարնի-Պարնի քարանձավային համալիրում կարելի է գտնել խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր։ Գործում է նաև թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ։