Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Քրիստոնեական շրջանից առաջ որպես հեթանոսական մեհյան կառուցված Երերույքի հուշարձանը այսօր դարձել է խոնարհված վանք-տաճար Անի քաղաքի ավերակներից ոչ հեռու։
XIII դ. կառուցված Հառիճավանքը եղել է ոչ միայն աղոթատեղի այլև, ունեցել է կրթական-մշակութային առաքելություն, որն իրականացրել է գրատուն-դպրատունը։
Մարմաշենի վանքը մեզ ժառանգությւոն է հասել հայ ռազմական և պետական գործիչ, սպարապետ Վահրամ Պահլավունու շնորհիվ և կառուցվել է 988-1029թթ-ին, որն այսօր համարվում է հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից մեկը։