Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հայաստանում քրիստոնեության տարածող Գրիգոր Լուսավորիչը, որը հրաժարվեց ընդունել զրադաշտը բանտարկվեց և 14 տարի անցկացրեց թունավոր օձերով լի Խոր Վիրապում (նշանակում է խորը փոս): Հրաշքով նա ողջ մնաց և ազատվեց բանտարկությունից այն բանից հետո միայն, երբ նա բժշկեց Տրդատին անբուժելի հիվանդությունից, որից հետո թագավորը դարձավ քրիտոնյա, Հայաստանում հաստատվեց քրիտոնեությունը, իսկ մեզ պատմական ժառանգություն մնաց Խոր Վիրապի վանքը։
Արարատի մարզում է գտնվում ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդը, որը եղել է սպարապետ Գևորգ Մարզպետունու ամրոցը։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը, որից էլ եկել է բերդի անվանումը։
Հրեշտակների ձոր են անվանում Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը, որը դարձել է սիրված զբոսատեղի թե՛ տեղացիների և թե՛ զբոսաշրջիկների համար։