Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Քոբայր վանական համալիրը կապված է հայկական միջնադարյան ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեության հետ և համաձայն ավանդազրույցի կռվախնձոր է եղել հայերի ու վրացիների միջև, մարդկանց շրջանում արտահայտվել է հետևյալ միտքը՝ «Սա, քո՞ բերդն է, թե՝ ո՞ւմ»:
I դարում Օձուն վանքի տեղում Թովմաս առաքյալը օծել է քահանաներ և եպիսկոպոսներ և այս բառի հետ է կապված վանքի Օձուն անվանումը, որը հետագայում վերակառուցել է հայոց կաթողիկոս Հովհաննես Օձնեցին։
Արդվիի սուրբ Հովհաննես կամ Սրբանեսի վանքն յուրօրինակ սրբատեղի և ուխտագնացության վայր է, որտեղ կարող եք վերապրել հռչակավոր Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։
Օձի պորտը Արդվիի բնական հուշարձաններից է, որտեղ ըստ ավանդազրույցի Հովհան Օձնեցին գավազանով խփել է վիշապների գլուխներին, և նույն պահին վիշապները քարացել են։ Օձի պորտ»-ից բխող ջուրն ունի բուժիչ հատկություն։