Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Գեղարքունիքի մարզի միջնադարյան նշանավոր հուշարձաններից մեկն է Կոթավանքը կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է IX դարի վերջին՝ պատմական Կոթ քաղաքում։
Բագրատունյաց Թագավորության կողմից X-րդ դարում հիմնադրված Վանեվանքը, որը լքվում է XVI դարում թուրքական ցեղերի արշավանքների հետևանքով գյուղի դատարկվելուն պես։
Մաքենյաց վանքը թվագրվում է վաղ միջնադար և եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից: VIII–IX դդ. Մաքենյաց դպրոցում ուսանել են այդ ժամանակի մի շարք խոշոր մտածողներ և ստեղծագործողներ: