Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
09:00 – Նախաճաշ հյուրանոցում։
12:00 – Հանդիպում զբոսավարին հյուրանոցի սպասասրահում։ Ավտոբուսային էքսկուրսիա «Պետերբուրֆի պալատները և նրանց տերերը»։ Շքեղ պալատներ՝ կտավներով, քանդակներով, երաժշտությամբ, տոնական միջոցառումներով և այգիներով․ հենց այսպիսի միջավայր է շրջապատում պալատի տերերին, որոնց նվիրված է էքսկուրսիան։
Էքսկուրսիա Յուսուպովյան պալատում։ Այս պալատը Պետերբուրֆի եզակի պալատներից է, որտեղ պահպանվել են պատկերասրահները, տնային թատրոնը և Յուսուպովների սենյակները։
*Լրացուցիչ (գները ճշտել ցանկության դեպքում) 21:30-02:30 «Դիմավորում ենք Ամանորը պետերբուրգում» ավտոբուսիային էքսկուրսիա:
09:00 – Նախաճաշ հյուրանոցում։ Հանդիպում զբոսավարին հյուրանոցի սպասասրահում։
12:00 – «Ձմեռային տոներ» ավտոբուսային էքկուրսիա։ Ծանոթություն տոնական քաղաքին։
14:30 – Էքսկուրսիա դեպի Պետրովյան Ակվատորիա թանգարան-մակետ։ Թանգարանում կճամփորդեք 18-րդ դարի Պետերբուրգով և կիմանաք, թե ինչու են Ռուսաստանում Ամանորը նշում հունվարի 1-ին։
Այստեղ Ձեզ սպասելու են նաև անակնկալներ։
16:00 – Տրանսֆեր դեպի հյուրանոց
08:00 – Նախաճաշ հյուրանոցում։
09:00 Ավտոբուսային էքսկուրսիա «Հին Պետերգորֆյան ճամփով»։ Պետերգորֆյան ճամփան համալիր է, որը միավորում է կայսերական նստավայերերը և մասնավոր կալվածքները և այգիները՝ սփռված ֆիննական ծոցի ափին։
Էքկուրսիա Մեծ Պետերգորֆյան պալատում։ Դուք կզբոսնեք երեք հարկանի շքեղ և նրբաոճ կառույցում, որն իր հարուստ ինտերիերով և արվեստի հազարավոր գործերով պատմում են ռուսական կայսրերի կյանքի մասին։
Վերադարձ Հայաստան
Մեկ անձի արժեքը մեկտեղանոց համարում 138.000 ՀՀ դրամ
Մեկ անձի արժեքը երկտեղանոց համարում երկու հոգու դեպքում 90.000 ՀՀ դրամ