Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Այաս նավահանգիստը գտնվում է Արտանիշի ծոցում և հանգրվան է պատմական «Կիլիկիա» առագաստանավի համար: Այստեղ կարող եք մասնակցել տարբեր տեսակի էքսկուրսիաների, ծանոթանալ «Կիլիկիա» առագաստանավի պատմությանը եվ ճանապարհորդության մանրամասներին։
Կապուտաչյա Սևանի թերակղզու հմայքը լրացնում է միջնադարյան հայաստանի ճարտարապետական գոհարներց մեկը՝ Սևանավանքը, որտեղ իր գործունեությունն է ծավալել X դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին։
Սևանի թերակղզին գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի հյուսիսարևմտյան մասում։ Թերակղզին ձևավորվել է լճի մակարդակի իջեցման արդյունքում։ 921 թվականին այստեղ տեղի է ունեցել Սևանի ճակատամարտը Աշոտ Երկաթի հայկական զորքի և արաբական զորքի միջև։ Սևանա կղզում են տեղակայված Սևանավանքը և Վազգենյան դպրանոցը։