Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Անառիկ Սմբատաբերդը նաև նորագույն Հայաստանի պատմության պաշտպանական ամրոցներից մեկն էր, որ հիմնադրվել է վաղ միջնադարում իսկ անունը տրվել է XIX դարում քանի որ այստեղ գտնվում է Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը:
XIII-XIV դդ. պատկանող Գլաձոր հայկական կրթօջախը եղել է ժամանակի կրոնական, հասարակական-քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն, որը ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի»։
13-ից 14-րդ դարերում կառուցված Հայաստանի միջնադարյան հոյակերտ Նորավանք հուշարձանը թալանվել է մոնղոլական արշավանքների ժամանակ, սակայն մոնղոլական Աղա Խանի և Օրբելյան իշխանի միջև կնքված հաշտությամբ հնարավորություն է եղել վերակառուցելու վանքը, որը պահպանվել է մինչև այսօր։