Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Սբ. Նիկոլայ եկեղեցի կամ ինչպես ավելի հայտնի է՝ Ամրակից եկեղեցին որոշ տվյալնների համաձայն կառուցվել է 1846թ. կամ 1879թ. Նիկոլաևկա գյուղի կենտրոնում: Սբ. Նիկոլայ եկեղեցին վնասվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից, սակայն նկատելի վնասվածքներ չի կրել։
Վարդաբլուր գյուղի լճերը գրավում են իրենց հոյակապ տեսարաններով։
Սուրբ Սարգիս լեռը գտնվում է Հայաստանի Լոռվա մարզում։ Լեռան բարձրությունը 1568 մետր է։ Սուրբ Սարգիս լեռը իր անվանումը ստացել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակին և տոնի կապակցությամբ։