Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տանձավեր գյուղը գտնվում է Սյունիքի մարզում և տեղակայված է ծովի մակարդակից 1200-1500 մ բարձրության վրա: Տանձավերը փոքր գյուղ է, որտեղ ապրում է ընդամենը 34 ընտանիք, իսկ դպրոցում սովորում է միայն 7 աշակերտ: Տանձավերում Լեգենդների արահետով, որը ձգվում է Խնձորեսկից Խուստուփ՝ շուրջ 250 կմ արահետի երկայնքով, կարող եք ուսումնասիրել տարածքում գտնվող մշակութային տեսարժան վայրերը։ Տանձավերի զբոսաշրջության նորագույն հնարավորություններից մեկը էլեկտրական հեծանիվներով արշավն է։ Տանձավերի Կախարդական անտառը Հայաստանում արվեստի և բնության առաջին թանգարանն է։
XVII դարի 1-ին կեսին կառուցված Հալիձորի բերդը եղել է Սյունիքի ազգային ազատագրական պայքարում հուսալի պաշտպանական ամրոցը և ազատագրական շարժման առաջնորդ զորավար Դավիթ Բեկի հիմնատեղին։
Բաղաբերդ ամրոցը եղել է Սյունիքի պաշտպանության ռազմական կարևորագույն հենակետերից մեկը, որը թշնամիների կողմից հնարավոր է եղել գրավել միայն խաբեությամբ։