Մարդը երկիր մոլորակի ամենամեծ սպառում ապահովող արարածն է: Սպառման հետ մեկտեղ մարդկությունը ավելացրել է նաև թափոնների և վտանգավոր նյութերի արտանետման ծավալները: Մեզ հայտնի թափոններից է աղբը: Աղբը տոքսիկ նյութերի և մեթանի արտանետման խոշոր աղբյուրներից է: Աղբի ծավալների մասին մի փոքր կարծիք կազմելու համար բավական է նշել, որ տարեկան մենք աղբն ենք նետում շուրջ
… և սա դեռ մի փոքր մասն է:
Աղբի ծավալը տարեցտարի ավելանում է, և շատ երկրներում արդեն աղբի համար տեղ չկա: 1900-ականների ավարտին արդեն նկատվում էին աղբի կուտակումներ ջրային տարածքներում, մասնավորապես Խաղաղ օվկիանոսում: Ջրային տարածքներում աղբի մեծ մասը բաժին է ընկնում պլաստիկե թափոններին: Պլաստիկը շատ ակտիվ տոսքիկ նյութեր է արտադրում, այդ նյութերը հայտնվում են ջրային կենդանիների սննդային շղթայի մեջ և որքան ավելի է բարձրանում սննդային շղթան, այդքան ավելի է ավելանում տոքսիկ նյութերի կոնցենտրացիան: Այս շղթայի արդյունքում նվազում է կենդանիների վերաարտադրության հավանականությունը:
Նախկինում աղբի պարունակությունը օրգանական էր և այն, հայտնվելով կենսական շրջանառության մեջ, օքսիդանում էր: Վերջին 200 տարվա ընթացքում փոխվել է թափոնների բաղադրությունը այն դարձել է տոքսիկ: Թափոնների մեջ մեծ ծավալ են կազմում ծանր մետաղները, պլաստմասե իրերը: Այսպիսով, 200 տարի առաջ աղբը կարելի էր թաղել հողի տակ և այն կօքսիդանար, բայց այժմ նման մեթոդի կիրառումը ծանր վնասներ կհասցնի հողին և շրջակա միջավայրին:
Մարդիկ գտել են մեկ ուրիշ միջոց աղբից ազատվելու համար, այն է՝ այրում: Աղբը հատուկ պայմաններում շատ բարձր ջերմաստիճանի տակ այրում են, որի արդյուքնում ստանում են էներգիա, բայց սա էլ ունի իր բացասական հետևանքները:Կան շատ երկրներ, որտեղ աղբը այրում են բաց պայմաններում: Երկու դեպքում էլ այրման հետևանքով մթնոլորտ է արտանետվում Dioxin: Dioxin-ը կուտակվում է մարդու օրգանիզմում՝ առաջացնելով քաղցկեղ և ծանր վնաս հասցնում մարդկանց վերարտադրողականությանը, բայց մարդիկ միևնույնն է շարունակում են օգտագործել այդ միջոցները՝ վնաս հասցնելով թե՛ շրջակամիջավայրին, թե՛ մարդկանց:
Երկիր մոլորակի վրա ամեն ինչ փոխկապակցված է. մենք մեծացնում ենք մեր սպառման ծավալները, ինչի հետևանքով մեծանում է արտանետման ծավալները, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գլոբալ տաքացման, իսկ գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկայում բանտարկված մեծ թվով բակտերիաներ և տոքսիկ նյութեր են ազատություն ստանում:
Երկիր մոլորակի վրա ստեղված են իդեալական պայմաններ կյանքի բոլոր տեսակների համար, բայց մենք մեր գործունեության պատճառով մոլորակը դարձնում ենք անապատ, որտեղ միայն մինիմալ պայամաններ են կյանքի համար: Ժամանակն է կանգ առնել և մեր միտքը ծառայեցնել կյանքի շարունակականությունը պահպանելու համար:
Պետք է հոգ տանել Երկիր մոլորակի մասին, այն մեր տունն է, որտեղ ապրելու են մեր սերունդները:
Հեղինակ՝ Ալիկ Բադալյան, ուսանող, անտառագետ