

Շենգեն վիզայի դիմումի դեպքում ամենակարևոր սկզբունքն այն է, որ հյուպատոսությունը գնահատում է ոչ միայն փաստաթղթերի առկայությունը, այլ նաև դրանց հավաստիությունը, տրամաբանությունը և վերադարձի հավանականությունը։ Շենգեն վիզան կարճաժամկետ մուտքի վիզա է՝ մինչև 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում, և ընդհանուր կանոնները կիրառվում են Շենգենյան բոլոր երկրների կողմից։ Վիզային դիմելուց առաջ հաշվի առեք հետևալ խնդիրները․
Սա ամենատարածված պատճառներից է։ Օրինակ՝ դիմողը նշում է «տուրիզմ», բայց փաստաթղթերում չկա հստակ երթուղի, հյուրանոցի ամրագրում, տոմսի տրամաբանություն կամ բացատրություն՝ ինչու է գնում հենց այդ երկիր։
Ռիսկային օրինակներ․
Հյուպատոսությունը ստուգում է՝ արդյոք դիմողը կարող է հոգալ ճանապարհածախսը, կեցությունը, սնունդը, ապահովագրությունը և վերադարձը։ Խնդիրը միայն հաշվի վրա գումարի չափը չէ, այլ նաև գումարի ծագումը և շարժը։
Մերժման ռիսկ կա, եթե՝
Շենգեն վիզայի գլխավոր հարցերից մեկն է՝ արդյոք դիմողը կվերադառնա Հայաստան վիզայի ժամկետի ավարտից առաջ։ Հյուպատոսության համար դրական ազդակներ են՝
Ռիսկային են՝
Շատ մերժումներ լինում են ոչ թե փաստաթղթի բացակայության, այլ դրանց միջև անհամապատասխանության պատճառով։
Օրինակներ․
Պաշտոնական հիմքերից մեկը հենց այն է, որ ներկայացված տեղեկատվությունը կարող է համարվել ոչ վստահելի։
Դիմումը պետք է ներկայացվի այն երկրի դեսպանատանը/վիզա կենտրոնում, որը ուղևորության հիմնական նպատակակետն է։ Եթե օրերի մեծ մասը լինելու եք Իտալիայում, բայց դիմում եք, օրինակ, Հունաստան, որովհետև «ավելի հեշտ է», դա կարող է խնդիր առաջացնել։
Ճիշտ մոտեցում․
Շենգեն վիզայի համար ապահովագրությունը պետք է լինի վավեր ամբողջ Շենգեն տարածքում և ամբողջ ուղևորության ընթացքում։ Մերժման կամ լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու պատճառ կարող է լինել, եթե՝
Շատ դիմումներ թուլանում են տեխնիկական, բայց կարևոր խնդիրների պատճառով։ Ստուգել նախապես․
Եթե դիմողը նախկինում գերազանցել է 90/180 կանոնը, մնացել է վիզայի ժամկետից ավելի, կամ սահմանին խնդիր է ունեցել, դա լուրջ ռիսկ է։ Շենգեն կանոնով կարճաժամկետ մնալը սահմանափակվում է մինչև 90 օր ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում։
Ռիսկային իրավիճակներ․
Ընկերոջ, բարեկամի կամ գործընկերոջ հրավերը ինքնին բավարար չէ։ Պետք է ապացուցվի՝ ով է հրավիրողը, ինչ կապ ունի դիմողի հետ, ինչու է հրավիրում, ով է վճարում ծախսերը, որտեղ է բնակվելու դիմողը։ Մերժման ռիսկը մեծ է, եթե ներկայացրել եք․
Կեղծ փաստաթուղթը կարող է բերել ոչ միայն մերժման, այլ նաև հետագա դիմումների համար երկարաժամկետ անվստահության։