hy +374 98 887 667 info@armenian.travel

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login
+374 98 887 667 info@armenian.travel
hy

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login

Կյանք և ճամփորդություն

Աղբի գործոնը մարդկության պատմության շարունակականության գործընթացում

Մարդը երկիր մոլորակի ամենամեծ սպառում ապահովող արարածն է: Սպառման հետ մեկտեղ մարդկությունը ավելացրել է նաև թափոնների և վտանգավոր նյութերի արտանետման ծավալները: Մեզ հայտնի թափոններից է աղբը: Աղբը տոքսիկ նյութերի և մեթանի արտանետման խոշոր աղբյուրներից է: Աղբի ծավալների մասին մի փոքր կարծիք կազմելու համար բավական է նշել, որ տարեկան մենք աղբն ենք նետում շուրջ

  • 200 մլրդ պլաստիկե շիշ
  • 58մլրդ մեկ անգամյա օգտագործման բաժակ
  • 1մլրդ պլաստիկե տոպրակ

… և սա դեռ մի փոքր մասն է:

Աղբի ծավալը տարեցտարի ավելանում է, և շատ երկրներում արդեն աղբի համար տեղ չկա: 1900-ականների ավարտին արդեն նկատվում էին աղբի կուտակումներ ջրային տարածքներում, մասնավորապես Խաղաղ օվկիանոսում: Ջրային տարածքներում աղբի մեծ մասը բաժին է ընկնում պլաստիկե թափոններին: Պլաստիկը շատ ակտիվ տոսքիկ նյութեր է արտադրում, այդ նյութերը հայտնվում են ջրային կենդանիների սննդային շղթայի մեջ և որքան ավելի է բարձրանում սննդային շղթան, այդքան ավելի է ավելանում տոքսիկ նյութերի կոնցենտրացիան: Այս շղթայի արդյունքում նվազում է կենդանիների վերաարտադրության հավանականությունը:

Նախկինում աղբի պարունակությունը օրգանական էր և այն, հայտնվելով կենսական շրջանառության մեջ, օքսիդանում էր: Վերջին 200 տարվա ընթացքում փոխվել է թափոնների բաղադրությունը այն դարձել է տոքսիկ: Թափոնների մեջ մեծ ծավալ են կազմում ծանր մետաղները, պլաստմասե իրերը: Այսպիսով, 200 տարի առաջ աղբը կարելի էր թաղել հողի տակ և այն կօքսիդանար, բայց այժմ նման մեթոդի կիրառումը ծանր վնասներ կհասցնի հողին և շրջակա միջավայրին:

Մարդիկ գտել են մեկ ուրիշ միջոց աղբից ազատվելու համար, այն է՝ այրում: Աղբը հատուկ պայմաններում  շատ բարձր ջերմաստիճանի տակ այրում են, որի արդյուքնում ստանում են էներգիա, բայց սա էլ ունի իր բացասական հետևանքները:Կան շատ երկրներ, որտեղ աղբը այրում են բաց պայմաններում: Երկու դեպքում էլ այրման հետևանքով մթնոլորտ է արտանետվում Dioxin: Dioxin-ը կուտակվում է մարդու օրգանիզմում՝ առաջացնելով քաղցկեղ և ծանր վնաս հասցնում մարդկանց վերարտադրողականությանը, բայց մարդիկ միևնույնն է շարունակում են օգտագործել այդ միջոցները՝ վնաս հասցնելով թե՛ շրջակամիջավայրին, թե՛ մարդկանց:

Երկիր մոլորակի վրա ամեն ինչ փոխկապակցված է. մենք մեծացնում ենք մեր սպառման ծավալները, ինչի հետևանքով մեծանում է արտանետման ծավալները, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գլոբալ տաքացման, իսկ գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկայում բանտարկված մեծ թվով բակտերիաներ և տոքսիկ նյութեր են ազատություն ստանում:

Երկիր մոլորակի վրա ստեղված են իդեալական պայմաններ կյանքի բոլոր տեսակների համար, բայց մենք մեր գործունեության պատճառով մոլորակը դարձնում ենք անապատ, որտեղ միայն մինիմալ պայամաններ են կյանքի համար: Ժամանակն է կանգ առնել և մեր միտքը ծառայեցնել կյանքի շարունակականությունը պահպանելու համար:

Պետք է հոգ տանել Երկիր մոլորակի մասին, այն մեր տունն է, որտեղ ապրելու են մեր սերունդները:

Հեղինակ՝ Ալիկ Բադալյան, ուսանող, անտառագետ