7 օր / 6 գիշեր
Հյուրանոց
Ավիատոմս
All inclusive
Տրանսֆեր
Վարկանիշ (Booking rates): 9.1
Պաշտոնական անվանումը։ Cleopatra Luxury Resort Sharm El Sheikh 5*
Դասակարգը։ 5*
Տեղադիրքը։ Ծովափնյա 1-ին գիծ
Տեսակը։ Հյուրանոց
Համարների քանակը։ 324
Գտնվելու վայրը։ Նաբք Բեյ Շարմ-Էլ-Շեյխ Մուխաֆազա հարավային Սինայ, Եգիպտոս
Հյուրանոցի հասցեն։ P.O. Box 10, Nabq Bay, Sharm El Sheikh, South Sinai, Egypt
Հեռավորությունը ափից։ < 200 մ
Բացման ամսաթիվը: 2010թ․
Հյուրանոցային ցանցը։ Cleopatra Luxury Resorts, 3 հյուրանոց ցանցում
Հեռավորությունը Շարմ-Էլ-Շեյխ օդանավակայանից: ~ 20 կմ
Հյուրանոցի ID։ 52688
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Հյուրանոցն ունի 4 լողավազան մեծահասակների համար (որոնցից մեկը ջեռուցվում է ձմռանը), և 2 լողավազան երեխաների համար (որոնցից մեկը ջեռուցվում է ձմռանը)։
Ընտանեկան լողավազան – վիլլաների տարածքում (ընտանեկան սենյակներ), լողավազան բարով:
Հիմնական լողավազան՝ բարով, որտեղ օրվա ընթացքում տեղի են ունենում բոլոր ակտիվ միջոցառումները՝ կողմից (ձմռանը լողավազանը ջեռուցվում է):
Infinity Pool-ը համայնապատկերային լողավազան է, որտեղ հյուրերը կարող են լիովին հանգստանալ և վայելել Կարմիր ծովի և Տիրան կղզու գեղեցիկ տեսարանները:
Համարների տեսակը։
125 – Superior Rooms
162 – Luxury rooms
5 – Junior Suites
4 – Executive Suites
28 – Family Suites.
36 Interconnected rooms (միջանցիկ դռներով)
Ունի 1 համար ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար։
Սենյակների նկարագրությունը.
Հյուրանոցի բոլոր սենյակներում արգելված է ծխելը (մոխրամանը առկա է պատշգամբում)
Ունի հարմարավետ մահճակալներ (մեծ երկտեղանոց մահճակալ 2×2 մ – մեկտեղանոց մահճակալ 1,20×2 մ)
Լրացուցիչ մահճակալ
Մանկական մահճակալ
ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ
LCD հեռուստացույց
Կաբելային հեռուստատեսություն միջազգային ալիքներով
Հեռախոսային գիծ՝ տեղական և միջազգային զանգերի համար
Մինի բար
Թեյի և սուրճի հավաքածու, էլեկտրական թեյնիկ (թեյը և սուրճը համալրվում են ամեն օր)
Սանհանգույց՝ ներկառուցված ցնցուղ
Վարսահարդարիչ
Դռների փակման էլեկտրոնային համակարգ
Էլեկտրական լարում 220 վոլտ
Սենյակի սպասարկում 24 ժամ է։
ԻՆՏԵՐՆԵՏ
Wi-Fi-ն անվճար հասանելի է նախասրահում, հիմնական ռեստորանում՝ The Market-ում, Beach Grill ռեստորան-բարում, Pilli Pilli Pub բարում, լողավազանների շրջակայքում և լողափում:
Բոլոր սենյակները կահավորված են անվճար լարային ինտերնետով։
ԳՈՐԾՈՒՄ ԵՆ
ԺԱՄԱՆՑ և ՍՊՈՐՏ
Հյուրանոցի լողափում տեղակայված են ջրային սպորտաձևերի հարմարանքներ, սուզվելու կենտրոն, որտեղ կարող եք ստանալ բարձրակարգ ծառայություններ համաշխարհային կարգի հրահանգիչների կողմից։
Օրվա ընթացքում հիմնական լողավազանում կարող եք խաղալ ջրագնդակ Նաև օրվա ընթացքում առաջարկում են յոգայի դասընթացներ, ջրային աերոբիկա և այլ զբաղմունքներ: Մարզասրահը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և մարզասարքերով։ Բաց է ամեն օր 08:00-ից 20:00: Գտնվում է SPA կենտրոնի տարածքում։
Թենիսի սիրահարների համար հյուրանոցն ունի արհեստական խոտածածկով երկու թենիսի կորտեր, որտեղ կարելի է անվճար խաղալ ցերեկային ժամերին, իսկ մայրամուտից հետո՝ լրացուցիչ վճարով լուսավորության համար։ Թենիսի համար անհրաժեշտ է նախնական ամրագրում: (առնվազն 3 ժամ):
Գործում է «Waves» դիսկո ակումբ, որտեղ էներգիան, երաժշտությունը, խենթ պարը և հիանալի տրամադրությունը ստեղծում են տոնական մթնոլորտ: Լավագույն դիսկոտեկը գերազանց սպասարկմամբ և բարձրորակ խմիչքներով։
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Hippo Kids Club մանկական ակումբը բաց է ամեն օր 3-ից 12 տարեկան երեխաների համար: 1 տարեկանից բարձր երեխաների համար գործում է նաև դայակի ծառայություն՝ հավելավճարով։
Լողափի բնութագիր
ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ և ԲԱՐԵՐ
“RED SEA WHARF” ծովամթերքների ռեստորան
Գտնվում է հեռավոր, հանգիստ վայրում՝ Կարմիր ծովի ափին: Ռեստորան գուրման նախուտեստների և ծովամթերքից պատրաստված ուտեստների սիրահարների համար: Բացման ժամերը՝ 18:30-ից 21:00-ն ռեստորանային ամրագրումների մասին տեղեկությունների համար, խնդրում ենք կապ հաստատել Guest Relation-ի հետ:
“PILLI PILLI” Փաբ
Փաբում կարող եք հանգստանալ և զվարճանալ ընկերների կամ ընտանիքի հետ: Դուք կարող եք վայելել թարմացնող կոկտեյլներ, խաղալ բիլիարդ կամ դիտել ձեր սիրելի սպորտային թիմերի խաղը LCD էկրանների վրա: Pilli Pilli pub-ն առաջարկում է խմիչքների լայն տեսականի։ Բացման ժամերը՝ 17:00-ից 02:00
“BEACH GRILL” Բառ-Ռեստորան լողափում
Ռեստորանը գտնվում է լողափում՝ Կարմիր ծովի և Տիրան կղզու հիասքանչ տեսարաններով: Առաջարկում է նախուտեստների, սենդվիչների, աղցանների, պիցցայի, մակարոնեղենի, աղանդերի, հյութերի և սմուզիների լայն տեսականի: Բացման ժամերը՝ 10:00-ից մինչև մայրամուտ”
THE MARKET” Հիմնական ռեստորան
Հայտնի է իր բուֆետային նախաճաշով, ճաշով և թեմատիկ ընթրիքներով: Ռեստորանը առաջարկում է միջազգային և եգիպտական ճաշատեսակների լայն տեսականի: Գտնվում է հիմնական շենքի առաջին հարկում։ Երեխաների համար նախատեսված է հատուկ անկյուն (Մանկական սեղաններ և աթոռներ):
FELLINI Իտալական ռեստորան
Իսկական հաճույք ստացեք Շարմ Էլ Շեյխի լավագույն խոհարարների կողմից պատրաստված իտալական խոհանոցից: Գտնվում է գլխավոր շենքի առաջին հարկում, ռեստորանային ամրագրումների համար խնդրում ենք դիմել Guest Relation-ին
Հյուրանոցի նախասրահ – Լոբբի բար Լաունջ – Տեռաս
Հյուրանոցի նախասրահի նուրբ դիզայնը ստեղծվել է հայտնի իտալացի դիզայների կողմից։ Դուք կհայտնվեք հարմարավետ և շքեղ մթնոլորտում, որտեղ երեկոյան կարող եք վայելել կենդանի երաժշտություն դաշնակահարի կամ վիրտուոզ կիթառահարի կողմից: Լոբբի բարն առաջարկում է յուրահատուկ կոկտեյլների և խմիչքների լայն տեսականի:
“Waves” Դիսկո ակումբ
Այցելեք «Waves» դիսկո ակումբ, որտեղ էներգիան, երաժշտությունը, խենթ պարը և հիանալի տրամադրությունը ստեղծում են տոնական մթնոլորտ: Լավագույն դիսկոտեկը Կարմիր ծովի ափին գերազանց սպասարկմամբ և բարձրորակ նրբաճաշակ խմիչքներով։ Բացման ժամերը՝ 23:00-ից 2:
Հյուրերը պետք է հետևեն հագուստի էթիկային և չկրեն կիսատաբատներ (շորտեր), կամ լողափնյա հագուստ՝ հիմնական ռեստորանում կամ Ala Carte ռեստորաններում ճաշելիս:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Անվտանգություն։ Հյուրանոցի տարածքը հսկում է անվտանգության անձնակազմը 24 ժամ ռեժիմով: Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում փակել տեռասի/պատշգամբի դռները: Սենյակ մուտք գործող բոլոր աշխատակիցները պետք է լինեն համազգեստով և ունենան անվանական կրծքանշան:
Հյուրանոցում կարող են կազմակերպվել համաժողովներ հատուկ թեմատիկ երեկոներ, գալա ընթրիքներ, հատուկ առիթներով ընդունելություններ, հարսանիքներ և բանկետներ:
Ավելին դիտեք հյուրանոցի պաշտոնական կայքէջում՝ https://www.cleopatraluxuryhotels.com/hotel/cleopatra-luxury-resort-sharm-sheikh/