hy +374 98 887 667 info@armenian.travel

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login
+374 98 887 667 info@armenian.travel
hy

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login

Cleopatra Luxury Resort Sharm El Sheikh 5*

9.1 Booking կողմից
$1435/ 2 անձ
596 000 դրամ (14.01.2025թ.)

7 օր / 6 գիշեր


Հյուրանոց


Ավիատոմս


All inclusive


Տրանսֆեր

Արտագնա տուրիզմ > Եգիպտոս > Cleopatra Luxury Resort Sharm El Sheikh 5*
ուղարկեք հարցում
և մենք շուտով կկապվենք ձեզ հետ





    Համարների բնութագիր

    • Լոգարան/ցնցուղ
    • Հեռուստացույց
    • Զարթուցիչ
    • Հեռախոս
    • Չհրկիզվող պահարան
    • Մինի բար
    • Պատշգամբ/ տեռաս
    • Վարսահարդարիչով
    • Օդորակիչ
    • WiFi

    Գրանցում

    14:00

    check-in

    Դուրս գրում

    12:00

    check-out

    Սպասարկում է

    • Visa
    • Mastercard
    • Maestro
    • American Express

    Չի սպասարկում

    • Կանխիկ վճարումներ
    • МИР
    • UnionPay China

    Ունի

    • Ռուսալեզու ընդունարան (russian reception)
    • Անգլալեզու ընդունարան (english reception)
    • Արժույթի փոխանակման կետ (Exchange)
    • Ուղեբեռի տեղափոխման ծառայություններ

    Վարկանիշ (Booking rates): 9.1

    Պաշտոնական անվանումը։ Cleopatra Luxury Resort Sharm El Sheikh 5*

    Դասակարգը։ 5*

    Տեղադիրքը։ Ծովափնյա 1-ին գիծ

    Տեսակը։ Հյուրանոց

    Համարների քանակը։ 324

    Գտնվելու վայրը։ Նաբք Բեյ Շարմ-Էլ-Շեյխ Մուխաֆազա հարավային Սինայ, Եգիպտոս

    Հյուրանոցի հասցեն։ P.O. Box 10, Nabq Bay, Sharm El Sheikh, South Sinai, Egypt

    Հեռավորությունը ափից։ < 200 մ

    Բացման ամսաթիվը:     2010թ․

    Հյուրանոցային ցանցը։ Cleopatra Luxury Resorts, 3 հյուրանոց ցանցում

    Հեռավորությունը Շարմ-Էլ-Շեյխ օդանավակայանից: ~ 20 կմ

    Հյուրանոցի ID։ 52688

    ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ

    Հյուրանոցն ունի 4 լողավազան մեծահասակների համար (որոնցից մեկը ջեռուցվում է ձմռանը), և 2 լողավազան երեխաների համար (որոնցից մեկը ջեռուցվում է ձմռանը)։

    Ընտանեկան լողավազան – վիլլաների տարածքում (ընտանեկան սենյակներ), լողավազան բարով:

    Հիմնական լողավազան՝ բարով, որտեղ օրվա ընթացքում տեղի են ունենում բոլոր ակտիվ միջոցառումները՝ կողմից (ձմռանը լողավազանը ջեռուցվում է):

    Infinity Pool-ը համայնապատկերային լողավազան է, որտեղ հյուրերը կարող են լիովին հանգստանալ և վայելել Կարմիր ծովի և Տիրան կղզու գեղեցիկ տեսարանները:

     

    Համարների տեսակը։

    125 – Superior Rooms

    162 – Luxury rooms

    5 – Junior Suites

    4 – Executive Suites

    28 – Family Suites.

    36 Interconnected rooms (միջանցիկ դռներով)

    Ունի 1 համար ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար։

    Սենյակների նկարագրությունը.

    Հյուրանոցի բոլոր սենյակներում արգելված է  ծխելը (մոխրամանը առկա է պատշգամբում)

    Ունի հարմարավետ մահճակալներ (մեծ երկտեղանոց մահճակալ 2×2 մ – մեկտեղանոց մահճակալ 1,20×2 մ)

    Լրացուցիչ մահճակալ

    Մանկական մահճակալ

    ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ

    LCD հեռուստացույց

    Կաբելային հեռուստատեսություն միջազգային ալիքներով

    Հեռախոսային գիծ՝ տեղական և միջազգային զանգերի համար

    Մինի բար

    Թեյի և սուրճի հավաքածու, էլեկտրական թեյնիկ (թեյը և սուրճը համալրվում են ամեն օր)

    Սանհանգույց՝ ներկառուցված ցնցուղ

    Վարսահարդարիչ

    Դռների փակման էլեկտրոնային համակարգ

    Էլեկտրական լարում 220 վոլտ

    Սենյակի սպասարկում 24 ժամ է։

    ԻՆՏԵՐՆԵՏ

    Wi-Fi-ն անվճար հասանելի է նախասրահում, հիմնական ռեստորանում՝ The Market-ում, Beach Grill ռեստորան-բարում, Pilli Pilli Pub բարում, լողավազանների շրջակայքում և լողափում:

    Բոլոր սենյակները կահավորված են անվճար լարային ինտերնետով։

    ԳՈՐԾՈՒՄ ԵՆ

    •   SPA կենտրոնի ծառայություններ։ Աշխ․ ժամերը ՝ 10:00-20:00:
    •   Լվացքի և քիմմաքրման ծառայություններ։ Լվացքատուն բաց է ամեն օր։
    •   Հյուրանոցի տարածքում անձնական իրերի կորստի դեպքում Ձեզ կտրամադրվի հյուրանոցի անձնակազմի օգնությունը:
    •   Խանութներ (Գնումներ)։ Առևտրի խանութները գտնվում են հիմնական շենքի առաջին հարկում։
    •   Ավտոկանգառ։ Ավտոկանգառը անվճար է, և գտնվում է հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ:
    •   Տաքսի ծառայություններ (լիմուզինի ծառայություն)
    •   Բանկոմատ / Արտարժույթի փոխանակում։ Բանկոմատը գտնվում է հյուրանոցի նախասրահում՝ բիզնես կենտրոնի և գրադարանի հարևանությամբ։

     ԺԱՄԱՆՑ և ՍՊՈՐՏ

    Հյուրանոցի լողափում տեղակայված են ջրային սպորտաձևերի հարմարանքներ, սուզվելու կենտրոն, որտեղ կարող եք ստանալ բարձրակարգ ծառայություններ համաշխարհային կարգի հրահանգիչների կողմից։

    Օրվա ընթացքում հիմնական լողավազանում կարող եք խաղալ ջրագնդակ Նաև օրվա ընթացքում առաջարկում են յոգայի դասընթացներ, ջրային աերոբիկա և այլ զբաղմունքներ: Մարզասրահը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և մարզասարքերով։ Բաց է ամեն օր 08:00-ից 20:00: Գտնվում է SPA կենտրոնի տարածքում։

    Թենիսի սիրահարների համար հյուրանոցն ունի արհեստական ​​խոտածածկով երկու թենիսի կորտեր, որտեղ կարելի է անվճար խաղալ ցերեկային ժամերին, իսկ մայրամուտից հետո՝ լրացուցիչ վճարով լուսավորության համար։ Թենիսի համար անհրաժեշտ է նախնական ամրագրում: (առնվազն 3 ժամ):

    Գործում է  «Waves» դիսկո ակումբ, որտեղ էներգիան, երաժշտությունը, խենթ պարը և հիանալի տրամադրությունը ստեղծում են տոնական մթնոլորտ: Լավագույն դիսկոտեկը գերազանց սպասարկմամբ և բարձրորակ խմիչքներով։

    ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    Hippo Kids Club մանկական ակումբը բաց է ամեն օր 3-ից 12 տարեկան երեխաների համար: 1 տարեկանից բարձր երեխաների համար գործում է նաև դայակի ծառայություն՝ հավելավճարով։

    Լողափի բնութագիր

    •   Խորություն 35-40մ
    •   Մասնավոր լողափ
    •   Ցնցուղ
    •   Հովանոցներ
    •   Սրբիչներ
    •   Հանդերձարաններ
    •   Զուգարան
    •   Շեզլոնգ
    •   Վոյելբոլ, դայվին և սնորքլինգ

     

    ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ և ԲԱՐԵՐ

    “RED SEA WHARF” ծովամթերքների ռեստորան

    Գտնվում է հեռավոր, հանգիստ վայրում՝ Կարմիր ծովի ափին: Ռեստորան գուրման նախուտեստների և ծովամթերքից պատրաստված ուտեստների սիրահարների համար: Բացման ժամերը՝ 18:30-ից 21:00-ն ռեստորանային ամրագրումների մասին տեղեկությունների համար, խնդրում ենք կապ հաստատել Guest Relation-ի հետ:

    “PILLI PILLI” Փաբ

    Փաբում կարող եք հանգստանալ և զվարճանալ ընկերների կամ ընտանիքի հետ: Դուք կարող եք վայելել թարմացնող կոկտեյլներ, խաղալ բիլիարդ կամ դիտել ձեր սիրելի սպորտային թիմերի խաղը LCD էկրանների վրա: Pilli Pilli pub-ն առաջարկում է խմիչքների լայն տեսականի։ Բացման ժամերը՝ 17:00-ից 02:00

    “BEACH GRILL” Բառ-Ռեստորան լողափում

    Ռեստորանը գտնվում է լողափում՝ Կարմիր ծովի և Տիրան կղզու հիասքանչ տեսարաններով: Առաջարկում է նախուտեստների, սենդվիչների, աղցանների, պիցցայի, մակարոնեղենի, աղանդերի, հյութերի և սմուզիների լայն տեսականի: Բացման ժամերը՝ 10:00-ից մինչև մայրամուտ”

     THE MARKET” Հիմնական ռեստորան

    Հայտնի է իր բուֆետային նախաճաշով, ճաշով և թեմատիկ ընթրիքներով: Ռեստորանը առաջարկում է միջազգային և եգիպտական ​​ճաշատեսակների լայն տեսականի: Գտնվում է հիմնական շենքի առաջին հարկում։ Երեխաների համար նախատեսված է հատուկ անկյուն (Մանկական սեղաններ և աթոռներ):

    FELLINI Իտալական ռեստորան

    Իսկական հաճույք ստացեք Շարմ Էլ Շեյխի լավագույն խոհարարների կողմից պատրաստված իտալական խոհանոցից: Գտնվում է գլխավոր շենքի առաջին հարկում, ռեստորանային ամրագրումների համար խնդրում ենք դիմել Guest Relation-ին

    Հյուրանոցի նախասրահ – Լոբբի բար Լաունջ –  Տեռաս

    Հյուրանոցի նախասրահի նուրբ դիզայնը ստեղծվել է հայտնի իտալացի դիզայների կողմից։ Դուք կհայտնվեք հարմարավետ և շքեղ մթնոլորտում, որտեղ երեկոյան կարող եք վայելել կենդանի երաժշտություն դաշնակահարի կամ վիրտուոզ կիթառահարի կողմից: Լոբբի բարն առաջարկում է յուրահատուկ կոկտեյլների և խմիչքների լայն տեսականի:

     “Waves” Դիսկո ակումբ

    Այցելեք «Waves» դիսկո ակումբ, որտեղ էներգիան, երաժշտությունը, խենթ պարը և հիանալի տրամադրությունը ստեղծում են տոնական մթնոլորտ: Լավագույն դիսկոտեկը Կարմիր ծովի ափին գերազանց սպասարկմամբ և բարձրորակ նրբաճաշակ խմիչքներով։ Բացման ժամերը՝ 23:00-ից 2:

    Հյուրերը պետք է հետևեն հագուստի էթիկային և չկրեն կիսատաբատներ (շորտեր), կամ լողափնյա հագուստ՝ հիմնական ռեստորանում կամ Ala Carte ռեստորաններում ճաշելիս:

    ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

    Անվտանգություն։ Հյուրանոցի տարածքը հսկում է անվտանգության անձնակազմը 24 ժամ ռեժիմով: Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում փակել տեռասի/պատշգամբի դռները: Սենյակ մուտք գործող բոլոր աշխատակիցները պետք է լինեն համազգեստով և ունենան անվանական կրծքանշան:

    Հյուրանոցում կարող են կազմակերպվել համաժողովներ հատուկ թեմատիկ երեկոներ, գալա ընթրիքներ, հատուկ առիթներով ընդունելություններ, հարսանիքներ և բանկետներ:

    Ավելին դիտեք հյուրանոցի պաշտոնական կայքէջում՝ https://www.cleopatraluxuryhotels.com/hotel/cleopatra-luxury-resort-sharm-sheikh/