

ԸՆԴՀԱՆՈՒՐ
Մայրաքաղաքը Կահիրեն է։ Պաշտոնական լեզուն արաբերենն է։ Բնակչության 90%-ը մուսուլմաններ են (հիմնականում սուննիներ):
ԵՂԱՆԱԿ
Ամռանը Եգիպտոսում միջին ջերմաստիճանը +34 ◦C է, հաճախ հասնում է +40 °C: Ջուրը տաքանում է մինչև +26, +28 °C։ Հուլիս ամսին օդի ջերմաստիճանը +37 է, իսկ ջրի ջերմաստիժանը + 29 °C: Շարմ-Էլ-Շեյխ քաղաքում հունվար-փետրվար ամսիներին ջերմաստիճանը իջնում է +15 մինչև +10 աստիճանի և լինում են սառը քամիներ։ Ամռանը ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +45 աստիճան։ Ամենատաք ամիսը օգոստոսն է։ Ջրի ջերմաստիճանը չի իջնում +20 աստիճանից նույնիսկ ձմռանը։ Անձրևներ գրեթե չեն լինում, օդը չոր է։
ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏԻ
Եգիպտոսը գտնվում է GMT+3 գոտում։ Հայաստանի հետ ժամանակային տարբերությունը 2 ժամ է։
ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ։
20 տարեկանից բարձր անձանց թույլատրվում է արաբական երկիր իրենց հետ ալկոհոլ վերցնել, անկախ նրանից, թե ինչ տեսակի է: Բայց ծավալները սահմանափակ են՝ 1 լիտր թունդ ալկոհոլ և 2 լիտր գարեջուր։ Ծխախոտի ներկրումը թույլատրվում է, բայց պետք է լինի սահմանափակ քանակությամբ։ Նայում են նաև ծխախոտի տիրոջ տարիքը: Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա առավելագույնը 200 ծխախոտ կամ 50 սիգար: Դուք կարող եք փաթեթավորել բլոկները ճամպրուկի մեջ։
ԱՐԺՈՒՅԹ
Երկրի ազգային արժույթը եգիպտական ֆունտն է։ Կիրառելի են միջազգային քարտեր՝ Visa, MasterCard, սակայն հյուրանոցային համալիրից և մեծ քաղաքներից դուրս կարող են տերմինալներ չլինել: Շահավետ է արժութային գործարքներ կատարել դոլարով կամ եվրոյով։ Այս երկու արժույթները կիրառելի են գրեթե ամենուր։ Էքսկուրսիաների գները ևս սովորաբար նշվում են ԱՄՆ դոլարով, երբեմն՝ եվրոյով: Տեղի բնակիչները հաճույքով թեյավճար կվերցնեն միայն դոլարով և եվրոյով: Գումար փոխանակեք միայն բանկերում։ Հարկ է հաշվի առնել, որ Եգիպտոսում բանկերի մեծ մասը բաց է միայն մինչև ճաշի ժամը (մինչև 14:00):
ԻՆՉ ՎԵՐՑՆԵԼ
Ցանկալի է Ձեզ հետ վերցնել առաջին բժշկական օգնության պարագաներ և դեղորայք, ինչպես՝ ցավազրկող և սիրտ-անոթային համակարգի դեղեր, մարսողության խանգարման և այրոցի դեմ կանխարգելիչներ կամ դեղեր, սրտխառնոցի դեմ միջոցներ, աչքերի բորբոքման դեմ միջոցներ, արևապաշտպան քսուքներ, վիրակապի միջոցներ։ Եթե չեք վերցրել Ձեզ հետ դեղամիջոցներ կարող եք օդտվել տեղի դեղատներից։
Չնայած այն հանգամանքին, որ էլեկտրական ցանցի լարումը 220 Վ է, ցանկալի է ունենալ ադապտերներ։
ՏՐԱՆՍՊՈՐՏ
Եգիպտոսի ճանապարհներին պետք է զգոն լինել: Գրեթե բոլորը խախտում են ավտոճանապարհատրանսպորտային կանոնները։ Եգիպտոսում մետրո կա միայն Կահիրեում, իսկ Շարմ էլ Շեյխում չկա։
Առողջարանային քաղաքներում առավել հարմար է երթուղային տաքսիներով երթևեկելը։ Ուղեվարձը կախված է ուղևորության հեռավորությունից, կազմում է 2,5-5 եգիպտական ֆունտ։ Կարող եք նաև տաքսի նստել։ Հուրգադայում տաքսիները էժան են, քաղաքում շատ մեքենաներ կան, դրանք նարնջագույն և կապույտ են։ Ուղեվարձը սկսվում է 1-2 դոլարից։ Երբեք տաքսի մի նստեք առանց վարորդի հետ գնի շուրջ պայմանավորվելու: Uber տաքսին գործում է Եգիպտոսում։
Արժե հաշվի առնել, որ տեղական հասարակական տրանսպորտում գրպանահատի զոհ դառնալու ռիսկը բավականին մեծ է։
ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Ռոումինգի համար գերավճար չվճարելու համար ավելի լավ է SIM քարտ գնել տեղական օպերատորներից մեկից՝ Vodafone, Orange, WE, Etisalat: Քարտ կարող եք գնել հենց օդանավակայանում 10 դոլարով։
Անվճար Wi-Fi հասանելի է Հուրգադայի և Շարմ-Էլ-Շեյխի հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների մեծ մասում: Բայց անապատում ծածկույթ չկա։ Սա պետք է հաշվի առնել Եգիպտոսի ավազներով ջիպ տուր պլանավորելիս:
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Զգույշ եղեք! Արևը հատկապես վտանգավոր է առավոտյան տասնմեկից մինչև կեսօրվա երեքը։ Եթե ձեր մաշկը հատկապես զգայուն է, պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ: Ջուր մտնելուց առաջ ստուգեք՝ արդյոք ափն անվտանգ է։ Եթե կան կորալներ, հագեք հատուկ կոշիկներ: Կարմիր ծովում լողալու ժամանակ աշխատեք ձեռքերով չդիպչել ծովի բուսական և կենդանական աշխարհին՝ թունավորումներից խուսափելու համար։ Բաց ծովում (ոչ ափամերձ) միայնակ լողալն արգելվում է քանի որ Կարմիր ծովում շնաձկները շատ են։ Անապատ գնալիս ավելի լավ է հագնել բարձր կոշիկներ, քան սանդալներ։
Հյուրանոցները պատասխանատվություն չեն կրում ձեր թանկարժեք իրերի և փողի համար, ուստի օգտագործեք սեյֆեր, իսկ կամ ընդունարանի աջակցությունը:
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եգիպտական գրեթե բոլոր բնակավայրերում գործում է հատուկ զբոսաշրջային ոստիկանություն։ Նրանք կրում են «Տուրիստական ոստիկանություն» անվանումով հատուկ թևկապ։ Ոստիկանության աշխատակիցը պարտավոր է զբոսաշրջիկին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, տրամադրել տեղեկատվություն և խոսել անգլերեն։
ՋՈՒՐ ԵՎ ՍՆՈՒՆԴ
Արգելվում է Եգիպտոսում ծորակից ջուր խմել։ Չնայած նրան, որ որ ծորակի ջուրը համարվում է անվտանգ խմելու համար, սակայն գործնականում ավելի լավ է այն չփորձարկել։ Նույնիսկ ատամները լվանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել շշով ջուր: Նույն պատճառով չարժի սառույցով խմիչք պատվիրել հյուրանոցներից և հեղինակավոր ռեստորաններից դուրս։
Եգիպտոսում ալկոհոլի արգելքի մասին օրենք կա, ուստի ալկոհոլ կարող եք գնել միայն հյուրանոցներում կամ ռեստորաններում:
Խուսափեք էժան ճաշարաններից և փողոցային սննդից։ Մրգերն ու բանջարեղենը պետք է լվանալ եռացրած ջրով, նախընտրելի է հակասեպտիկ հատուկ օճառով, պարտադիր մաքրել կեղևը։
Ընդհանրապես, եգիպտական խոհանոցը արաբական խոհանոցի տարբերակ է։ Ուտեստները առատորեն համեմվում են խոտաբույսերով՝ տալով նրանց արտահայտիչ բուրմունք։ Հիմնական ըմպելիքը սուրճն է։ Քաղցրավենիքի սիրահարները պետք է փորձեն տեղական փախլավա, հալվա և այլ արևելյան քաղցրավենիք, ինչպես նաև խուրմա։ Տեղական ալկոհոլային խմիչքները հյուրանոցներում անվճար են։
ՇՈՓԻՆԳ
Եգիպտոսում շոփինգ անելիս կարող եք ակտիվ գին սակարկել։ Եգիպտոսում խանութների բացման ժամերը կախված են սեփականատիրոջ տրամադրությունից։
Վերադարձին պետք է ստուգել՝ արդյոք կան մարջաններից (կորալներից) պատրաստված ապրանքների անդորրագրեր (եթե ձեռք եք բերել նման հուշանվերներ)։ Մարջանների արտահանումը խստիվ արգելված է և պատժվում է խոշոր տուգանքով՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով (2023 թվականի սեպտեմբերի դրությամբ փոխարժեքով): Դուք կարող եք ներկայացնել անդորրագիրը կհաստատի, որ դուք ազնվորեն գնել եք մարջանները խանութից և դրան ձեռք չեք բերել սուզվելու ժամանակ որսագողության միջոցով:
Արգելվում է նաև փղոսկրի և կոկորդիլոսի կաշվից պատրաստված ցանկացած աքսեսուարի արտահանումը։ Ապահովության համար խորհուրդ է տրվում պահպանել բոլոր անդորրագրերը, քանի որ Եգիպտոսում վաճառվում են բազմաթիվ հուշանվերներ, որոնք կրկնօրինակում են հնագիտական գտածոները։
ԻՆՉ ՉԱՆԵԼ
Ինչպես ցանկացած մահմեդական երկրում, զբոսաշրջիկները պետք է հետևեն իսլամական սրբավայրեր այցելելու կանոններին։ Մի լուսանկարեք տեղի բնակիչներին առանց թույլտվության: Ամենայն հավանականությամբ, ֆոտոսեսիայի պոտենցիալ սուբյեկտը, օրինակ՝ բեդվինը, կհամաձայնի նկարահանվել մեկ-երկու դոլարով (ուղտի հետ գա, կարող է ավելին խնդրել):
Կանանց խստորեն խորհուրդ է տրվում հանգստյան գոտուց դուրս գալու դեպքում կրել փակ հագուստ: Եթե անգամ կիսատաբատով կամ կիսաշրջազգեստով աղջիկը խմբով է քայլում, մեծ է հավանականությունը, որ արժանանա անցորդների կողմից բազմաթիվ բացականչությունների, բղավոցների, սուլոցների և այլ դրսևորումների։ Կանանց խորհուրդ չի տրվում շատ ժպտալ և ջերմ լինել տեղացիների հետ, դա կարող է այլ կերպ ընկալվել։ Կանայք չպետք ընդունեն մի բաժակ սուրճի հրավեր կամ մեքենա նստեն եգիպտացու հետ, ով առաջարկում է զբոսնել. նման պահվածքը կարող է ընդունվել որպես խոստումնալից կարեկցանք:
Պետք չէ քննադատել իսլամը, բարձրաձայնել քաղաքական թեմաներ կամ վիրավորել գործող իշխանություններին, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ Պետք չէ նաև ոստիկանության ու բանակի մասին կեղծ տեղեկություններ տարածել։ Նման խախտումները կարող են հանգեցնել արտաքսման կամ ձերբակալման:
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Էքսկուրսիաների համար անհրաժեշտ է դիմել վստահելի տուրօպերատորների։ Մենք Ձեզ տրամադրել ենք տվյալներ, որոնց միջոցով կարող եք պատվիրել էքսկուրսիաներ։ Էքսկուրսիոն ճամփորդությունների ժամանակ ձեզ հետ վերցնեք փաստաթղթեր, փող, արևից պաշտպանվելու, արևային ակնոցներ, շշալցված ջուր, սառը կամ տաք թեյ և սնունդ։
Եթե որոշել եք ուղտ նստել, պետք է հիշել, որ կարող եք դրա վրա նստել անվճար կամ 1 դոլարով, բայց իջնելու համար պետք է վճարել առնվազն 20 կամ նույնիսկ ավելի դոլլար։ Եթե պատրաստվում եք անապատում դիտել արևածագը, նկատի ունեցեք, որ գիշերը այնտեղ շատ ցուրտ է։
Թանգարաններում անպարկեշտ պահվածքը և ճարտարապետական հուշարձանների հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքը պատժվում է։ Մեծ տուգանք է նախատեսված նրանց համար, ովքեր բարձրանում են, օրինակ, Եգիպտոսի բուրգերի վրա։ Արգելվում է լուսանկարել զինվորականներին, ոստիկաններին, ռազմական օբյեկտները, ռազմական տեխնիկան, ռազմավարական և կառավարական կառույցները, Սուեզի ջրանցքը և Ասուանի ամբարտակը: Դա կարող է հանգեցնել տուգանքի կամ կալանքի մինչև 6 ամիս ժամկետով: Պետք է հիշել, որ Եգիպտոսը երրորդ աշխարհի երկիր է, և էքսկուրսիաները լավագույն դեպքում կարող են վերածվել խաբեության, իսկ վատագույն դեպքում՝ կողոպուտի։
ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՏԵՍՆԵԼ ՇԱՐՄ-ԷԼ-ՇԵՅԽՈՒՄ
Կարող եք այցելել Հին քաղաք կոչվող վայրը, որտեղ գտնվում է Մեծ մզկիթը, գնալ նավով շրջագայության Կարմիր ծովում և տեսնել Ֆարշա հայտնի սրճարանային վայրը, որտեղ պետք է այցելել գիշերը։