Ձեր հաջորդ գործարար կապը կարող է սկսվել Չունցինում։
Արտահանման նոր հնարավորությունների դարպաս։ Միջազգային էքսպո արտահանողների և ներմուծողների համար։ 20–23 նոյեմբերի, 2026 /4 օր/ Չունցին, Չինաստան
Ի՞նչ է սպասվում ցուցահանդեսում
Չունցինի միջազգային սպառողական ապրանքների ցուցահանդեսը միավորում է ապրանքների մատակարարներին և գնորդներին։ Ցուցանմուշներն ընդգրկում էին տարբեր ոլորտներ՝ սննդամթերք և խմիքներ, կենցաղային քիմիա, ավտոմեքենաներ, տեխնոլոգիաներ, ինչպես նաև առողջության և բարեկեցության ապրանքներ ու ծառայություններ։
600+ ցուցադրող ընկերություն
50 000+այցելու
30 000 մ² ցուցահանդեսային տարածք
Ի՞նչ կարող եք գտնել այնտեղ
Ներմուծվող ապրանքներ
Տարբեր երկրների որակյալ սպառողական ապրանքներ և արհեստագործական արտադրանք։
Չինական արտադրողներ
Չինաստանի տարբեր շրջանների ապրանքանիշեր և տեղական արտադրանք։
Թվային առևտուր-E-commerce
Անդրսահմանային առցանց վաճառքի հարթակներ և մատակարարման շղթայի ծառայություններ։
Այլ ոլորտներ
Հագուստ, աքսեսուարներ, կոսմետիկա, սննդամթերք, խելացի տեխնիկա և մեքենաներ։
Արտահանողի համար՝
Ներկայացնել ապրանքը Չինաստանի արևմտյան շուկայի գնորդներին։ Քննարկել մատակարարման և միջազգային ապրանքանիշերի վաճառնքերի շուրջ համագործակցությունը։
Ներմուծողի համար՝
Համեմատել արտադրողներին և ապրանքատեսակները։
Մասնակցել անդրսահմանային առևտրի ու էլեկտրոնային առևտրի գործարար հանդիպումերին։
Ծրագրում նախատեսված են առևտրային հանդիպումեր, ապրանքների ընտրության հանդիպումեր և միջաագային բրենդների ներդրումային հանդիպումեր։
Գուանչժոուից և Շանհայից բացի թիրախավորեք նաև Չունցինը։ Մոտ 30 միլիոն բնակչություն ունեցող Չունցին քաղաքը Չինաստանի արևմտյան շրջանների սպառման, առևտրի և լոգիստիկայի կարևորագույն կենտրոններից է։
Տաղավար և կաամակերպված ճամփորդություն
Մասնակցության հասանելի և արդյունաաետ պայմաններն ապահովում են Հայաստանում
Խաղաղության կոմտեի, «Բրայթ Տուր» ՍՊԸ-ի և Չունցին քաղաքի Միջազգային առևտրի
կոմիտեի միջև կնքված համագործակցության պայմանագրով։
Դրա շնորհիվ 3×3 մ ստանդարտ տաղավարը կարող եք ձեռք բերել ընդամենը 2 000 USD
Կազմակերպվում է ամբողջ ճամփորդությունը՝ ավիատոմս, մատչելի հյուրանոց ցուցահանդեսի վայրին մոտ և տրանսֆեր։
Ճամփորդության արժեքն ու վերջնական պայմանները տրամադրում ենք հարցման հիման վրա։
Գրանցվելու համար զանգահարեք կամ գրեք մեզ։