Պատրա՞ստ եք մի քանի օրով կտրվել քաղաքի աղմուկից, շնչել մաքուր լեռնային օդ, վայելել Վրաստանի բնությունն ու զգալ իրական արկածի հաճույքը։ Այս տուրը ստեղծված է նրանց համար, ովքեր սիրում են բնությունը, ճանապարհորդությունը, համեղ ուտեստները, ջերմ ընկերակցությունը և հիշողություններով լի օրերը։
Ձկնորսական արկածը Վրաստանում պարզապես հերթական ուղևորություն չէ։ Այն փորձառություն է, որտեղ մեկ ճանապարհորդության մեջ միավորվում են լեռնային լճերի խաղաղությունը, գեղատեսիլ կիրճերը, իրական ձկնորսությունը, գինու մշակույթը, վրացական հյուրընկալությունն ու անմոռանալի երեկոները։
Տուրի ընթացքում կայցելեք Դաշբաշի կիրճ և հայտնի Diamond Bridge, կվայելեք մայրամուտը Փարավանի լճի ափին, կմասնակցեք ձկնորսության՝ պրոֆեսիոնալների ուղեկցությամբ և անհրաժեշտ սարքավորումներով, կբացահայտեք Կախեթիի գինու համերն ու կվայելեք համեղ ընթրիքներ Սամցխե-Ջավախեթիում, Կախեթիում և Թբիլիսիում։
Սա հիանալի ընտրություն է ընկերական, ընտանեկան և կորպորատիվ խմբերի համար։ Տուրը նախատեսված է 5 և ավելի անձից բաղկացած խմբերի համար և իդեալական է նրանց համար, ովքեր ուզում են համատեղել հանգիստը, արկածը, բնությունը և յուրահատուկ թիմային փորձառությունը։
Tbilisi (Google Map)
Ազատ օր
Սնունդը: Ներառված չէ
Եթե ժամանումը օդային թռիչքով է, ապա իրականացվում է խմբային տրանսֆեր օդանավակայանից հյուրանոց և հյուրանոցից օդանավակայան, որը ներառված է փաթեթի գնի մեջ։
Դայմոնդ կամուրջ։ Խորոված և ընթրիք
Նախաճաշ և սենյակների հանձնում
Մեկնում Դաշբաշի կիրճ
Հյուրընկալություն և ընթրիք Սամցխե-Ջավախեթիի ամենակոլորիտային վայրում
Գիշերակաց Փարովանիում
Սնունդը։ Նախաճաշ և ընթրիք /առանց ալկոհոլի/
Նախաճաշ հյուրատանը։
Ձկնորսություն Փարովանիում փորձառու ձկնորսների հետ։
Մայրամուտը դիմավորում ենք Փարովանի լճի ափին։
Լրացուցիչ վճարի դիմաց կարող է կազմակերպվել տաք բաղնիք։
Վերադարձ և գիշերակաց Թբիլիսիում
Սնունդը՝ միայն նախաճաշ
Նախաճաշ հյուրանոցում
Մեկնում Ջվարի վանք
Էքսկուրսիա Մցխեթա քաղաքում
Վերադարձ Թբիլիսի և շրջայց
19:00 – 20:00 ընթրիք՝ ֆոլկլորային ծրագրով
Սնունդը։ նախաճաշ և ընթրիք /առանց ալկոհոլի/
Նախաճաշ հյուրանոցում
Մեկնում Կախեթի՝ Վրաստանի գինոգերծության շրջանը։
Ձկնորսություն տեղացի փորձառու ձկնորսների հետ։
Մեկնում Բոդբե վանական համալիր և Սիղնաղի սիրո քաղաք։
Գինու դեգուստացիա և ընթրիք
Վերադարձ Թբիլիսի