Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Թանահատը կոչվել է նաև Կարմիր վանք՝ կարմիր քարից կառուցված լինելու պատճառով։ Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին, իսկ 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար։
Արատեսի կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.), որոնց գմբեթները չեն պահպանվել, բայց համալիրը այնքան տպավորիչ է, որ կրում է Արատես՝ «արի ու տես» անվանումը։
Ցախաց քար (կամ Ցաղաց քար) եկեղեցին կառուցվել է X դարում։ Այն եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, որտեղ սովորել են նկարչություն և կա վարկած, որ անվանումը կապ ունի «ծաղկած քար» անվան հետ։