Խումբը համարվում է համալրված առնվազը 15 մասնակցի առկայության դեպքում։
Զբոսաշրջային երթուղու արժեքը 1-ից 15 հոգու համար որոշվում է անհատական առաջարկով։ Կապ կարող եք հաստատել (+374) 98 887 667 հեռախոսահամարով։
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
այոց Ձորում գտնվող Արենիի կամ Թռչունների քարանձավում 2010 թ-ին հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկը, որը 5,5 հազ. տարեկան է, 2011 թ-ի հունվարին հայտնաբերվեց աշխարհի առաջին գինեգործարանը և մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։
1980 թ․Արփի-Մոզրով ճանապարհի շինարարական աշխատանքների ժամանակ ճանապարհաշինարարները պայթեցնում են կրաքարի մի զանգված, որի տակ բացվում է դեպի ներքև տարածվող անցքը դեմի Մոզրովի քարանձավ։ Քարանձավը համարվում է համաշխարհային նշանակության բնական հուշարձան, որտեղ առկա են քարանձավային տարբեր գոյացություններ։
Շատին գյուղում գտնվում է Հայաստանի միակ բեզոարյան այծերի դիտակետը։ Շատինի լեռների հոյակապ տեսարաններին միախառնված կարող եք տեսնել բեզոարյան այծերի։ Դիտակետում այցելուները կարող են օգտվել հեռադիտակներից՝ հետևելու, թե ինչպես են այծերը մագլցում լեռները։