Մեր ընկերությունը իր հաճախորդներին մատուցում է զբոսաշրջային ծառայություններ պայմանագրային հիմուքներով։ Օտարերկրացիների հետ պայմանագրերը կնքվում են երկլեզու՝ հայերեն և օտար լեզվով (տվյալ զբոսաշրջիկի մայրենի լեզվով)։ Ծառայությունների մատուցումը հաստատվում է հանձնման-ընդունման ակտով։
ՀՀ քաղաքացիներին արտագնա զբոսաշրջային ծառայություններ մատուցելիս տրամադրվում է նախնական ամրագրման հավաստագիր և կանխավճարի ստացական։
Հաճախորդի անձնական տվյալների պաշտպանության նպատակով կնքվում ենք անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության համաձայնագիր։
Էթիկայի և բարեվարքության Կանոնագիրքը (Կանոնագիրք) նպատակ ունի ընկերության գործունեության ներքին միջավայրում ստեղծել այնպիսի կառուցակարգեր, որոնք ձևավորելու են բիզնեսի անձնագիրը և պայմանավորելու մեր կողմից մատուցվող ծառայությունների մատուցման որակը։ Այն պետք է նպաստի պատասխանատու և կայուն բիզնեսի վարմանը։