Կազմակերպությունն իր գործունեության սոցիալ-տնտեսական հայեցակարգային հիմքում դնում է հետևալ նպատակները․
Գործազրկության կրճատում և զբաղվածության մակարդակի բարձրացում
Որակյալ զբոսաշրջային առաջարկները կարող են խթանել տարբեր ծառայությունների զարգացումը Հայաստանում, որը նպաստելու է զբաղվածության աճին։
Մշակույթի վրա ունեցած դրական ազդեցության բարձրացում
Զբոսաշրջային այլընտրանքների ստեղծումը կարող է նպաստել մշակույթի զարգացմանը, պատմամշակութային արժեքների վերագնահատմանը և պահպանմանը։
Տարածքային համաչափ զարգացում և արտագաղթի նվազեցում
Զբոսաշրջության ոլորտում տեղական բնակչության ներգրավումը կընդլայնի վերջիններիս՝ տնտեսական օգուտներ ստանալու հնարավորությունները, կնպաստի գյուղական տնտեսությունների և կարողությունների ներուժի օգտագործմանը և հզորացմանը։
Շրջակա միջավայրի պահպանում և վերականգնում
Զբոսաշրջության գրագետ և պատասխանատու առաջարկները կարող են նպաստել շրջակա միջավայրի նկատմամբ հոգածության և ուշադրության բարձրացմանը։