hyenru +374 98 887 667 info@armenian.travel

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login
+374 98 887 667 info@armenian.travel
hyenru

Login

Sign Up

After creating an account, you'll be able to track your payment status, track the confirmation and you can also rate the tour after you finished the tour.
Username*
Password*
Confirm Password*
First Name*
Last Name*
Birth Date*
Email*
Phone*
Country*
* Creating an account means you're okay with our Terms of Service and Privacy Statement.
Please agree to all the terms and conditions before proceeding to the next step

Already a member?

Login

Կովկասի հոգին. Հայաստան և Վրաստան

0
* Խնդրում ենք ընտրել բոլոր անհրաժեշտ դաշտերը՝ հաջորդ քայլին անցնելու համար։

Շարունակել ամրագրումը

Հավանել

Նախընտրություններում տուր ավելացնելու համար անհրաժեշտ է հաշիվ

1249
10 օր
Երևան
Հայաստան
2-50
Տուրի մասին

Մեկնարկ

09:00 - 10:00

Հյուրանոցի մոտ

Ավարտ

20:00 - 22:00

Հյուրանոցի մոտ

Տուրը ներառում է

  • Օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան տեղափոխումներ
  • 9 գիշեր հյուրանոցային կացություն
  • Անգլախոս կամ ռուսախոս ուղեկցող
  • Նախաճաշեր
  • Բոլոր տրանսֆերները
  • Տեսարժան վայրերի մուտքի տոմսեր
  • Բոլոր էքսկուրսիաները ըստ ծրագրի
  • Գինու համտեսներ
  • Վարպետաց դասեր
  • Սևանա լճում նավարկություն

Տուրը չի ներառում

  • Միջազգային ավիատոմսեր
  • Ապահովագրություն
  • Անձնական ծախսեր
  • Լանչեր և ընթրիքներ
  • Ծրագրից դուրս ծառայություններ

10 օր / 9 գիշեր

Երկու երկրների մշակույթ, գինեգործություն, լեռներ և պատմություն մեկ ճամփորդության ընթացքում

Բացահայտեք Հարավային Կովկասի երկու ամենահյուրընկալ երկրները՝ Հայաստանը և Վրաստանը։ Այս տուրը համատեղում է հին քաղաքակրթությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հուշարձանները, գինու և կոնյակի ավանդույթները, լեռնային բնությունը և տեղական խոհանոցը։

Տուրի կարևորագույն կետերը

✅ Երևան՝ աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկը

✅ Էջմիածին և Զվարթնոց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն

✅ Արարատ կոնյակի գործարանի այց և համտես

✅ Արենի՝ աշխարհի ամենահին գինեգործական տարածաշրջաններից մեկը

✅ Նորավանք՝ Հայաստանի ամենագեղեցիկ վանական համալիրներից

✅ Գառնի և Գեղարդ

✅ Սևանա լիճ և Դիլիջան ազգային պարկ

✅ Թբիլիսի հին քաղաք

✅ Կախեթի գինու տարածաշրջան

✅ Սիղնաղի՝ «Սիրո քաղաք»

✅ Կազբեգի և Գերգետի եկեղեցի

✅ Մցխեթա և Ջվարի վանք

Երթուղի

Օր 1Բարի գալուստ Հայաստան

Երթուղի՝
Զվարթնոց միջազգային օդանավակայան → Երևան

Ժամանում Հայաստան։

Օդանավակայանում դիմավորում և տեղափոխում հյուրանոց։

Երեկոյան՝ հայկական ավանդական ողջույնի ընթրիք, որտեղ հյուրերը կծանոթանան հայկական խոհանոցին և հյուրասիրության մշակույթին։

Գիշերակաց՝ Երևանում

Օր 2Երևան, Էջմիածին և Զվարթնոց

Երթուղի՝
Երևան → Արարատ կոնյակի գործարան → Էջմիածին → Զվարթնոց → Երևան

Արարատ կոնյակի գործարան

Հայկական կոնյակի խորհրդանիշը։ Այստեղ կծանոթանաք արտադրության պատմությանը և կմասնակցեք համտեսի։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Աշխարհի առաջին պետական քրիստոնեական տաճարը, որը համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը։

Զվարթնոցի տաճար

7-րդ դարի ճարտարապետական գլուխգործոց, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Գիշերակաց՝ Երևանում

Օր 3Գինի, քարանձավներ և վանքեր

Երթուղի՝
Երևան → Խոր Վիրապ → Արենի քարանձավ → Արենի գյուղ → Նորավանք → Երևան

Խոր Վիրապ

Խոր Վիրապ վանքից որտեղից գեղեցկագույն տեսարան է բացվում դեպի Բիբլիական լեռը 

Արենի քարանձավ

Աշխարհահռչակ հնագիտական վայր, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինեգործարանը և կոշիկը։

Արենի գյուղ

Հայկական գինեգործության կենտրոններից մեկը։

Նորավանք

Կարմիր ժայռերով շրջապատված վանական համալիր, որը համարվում է Հայաստանի այցեքարտերից։

Գիշերակաց՝ Երևանում

Օր 4Գառնի և Գեղարդ

Երթուղի՝
Երևան → Գեղարդ → Գառնի → Երևան

Գեղարդի վանական համալիր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան, մասամբ փորված ժայռի մեջ։

Հայկական լավաշի թխման արարողություն

Գառնի

Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարը։

Օրվա երկրորդ կեսը՝ ազատ ժամանակ Երևանում։

Գիշերակաց՝ Երևանում

Օր 5Սևան և Դիլիջան

Երթուղի՝
Երևան → Սևանա լիճ → Դիլիջան ազգային պարկ → Դիլիջան

Սևանա լիճ

Կովկասի ամենամեծ քաղցրահամ բարձրադիր լիճը։

Նավարկություն Սևանում

Վայելեք Հայաստանի «կապույտ մարգարիտը» ջրից։

Դիլիջան ազգային պարկ

Անտառներ, լեռնային բնություն և մաքուր օդ։

Գիշերակաց՝ Դիլիջանում

Օր 6Հայաստան – Վրաստան

Երթուղի՝
Դիլիջան → Թբիլիսի

Ճանապարհ դեպի Վրաստան։

Սահմանային ձևակերպումներից հետո տեղափոխում Թբիլիսի։

Ազատ երեկո Թբիլիսիում։

Գիշերակաց՝ Թբիլիսիում

Օր 7Կախեթի. Վրաստանի գինու սիրտը

Երթուղի՝
Թբիլիսի → Բոդբե → Սիղնաղի → գինու համտես → հացի թխման վարպետաց դաս → Թբիլիսի

Բոդբեի վանք

Սուրբ Նինոյի հանգրվանը և Վրաստանի կարևոր ուխտավայրերից մեկը։

Սիղնաղի

Հայտնի է որպես «Սիրո քաղաք»։

Գինու համտես

Ծանոթացում վրացական գինեգործության 8000-ամյա ավանդույթներին։

Վրացական հացի պատրաստման վարպետաց դաս

Գիշերակաց՝ Թբիլիսիում

Օր 8Կովկասյան լեռներ և Կազբեգի

Երթուղի՝
Թբիլիսի → Ժինվալի → Անանուրի → Գուդաուրի → Կազբեգի → Թբիլիսի

Ժինվալի ջրամբար

Փիրուզագույն ջրերով հայտնի լեռնային ջրամբար։

Անանուրի

Միջնադարյան ամրոց և վանական համալիր։

Գուդաուրի

Վրաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերից։

Գերգետի Սուրբ Երրորդություն

Վրաստանի ամենաճանաչված տեսարաններից մեկը՝ Կազբեկ լեռան ֆոնին։

Գիշերակաց՝ Թբիլիսիում

Օր 9Մցխեթա և Ջվարի

Երթուղի՝
Թբիլիսի → Մցխեթա → Ջվարի → Սվետիցխովելի → Թբիլիսի

Մցխեթա

Վրաստանի հնագույն մայրաքաղաքը։

Ջվարի վանք

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Սվետիցխովելի տաճար

Վրաց ուղղափառ եկեղեցու կարևորագույն սրբավայրերից։

Ազատ ժամանակ Թբիլիսիում։

Գիշերակաց՝ Թբիլիսիում

Օր 10Մեկնում

Նախաճաշ հյուրանոցում։

Տեղափոխում օդանավակայան։

Տուրի ավարտ։

Գնացուցակ
Գները հաշվարկված են երկու տարբերակով, single և duble

1 անձը 1 տեղանոց սենյակում

Single room
Անձերի քանակ AMD  USD    EUR  
2582,000 1,590 1,385
4429,000 1,170 1,020
6377,000 1,030 900
8352,000 960 835
10336,000 920 800
12326,000 890 775
15316,000 865 750
20305,000 835 725
25300,000 820 710
30295,000 805 700

1 անձը 2 տեղանոց սենյակում

Double room
Անձերի քանակ AMD  USD    EUR  
2528,000 1,445 1,255
4374,000 1,020 890
6323,000 880 770
8297,000 810 705
10282,000 770 670
12271,000 740 645
15265,000 725 630
20251,000 685 595
25247,000 675 585
30241,000 660 575
Նկարներ