Աստղերի, գիտության, հնագույն պատմության և հայկական հյուրընկալության ճանապարհորդություն
Բացահայտեք Հայաստանը յուրահատուկ տեսանկյունից՝ երկնքի, աստղագիտության և հնագույն քաղաքակրթությունների միջոցով։ Այս եռօրյա աստրոտուրը համատեղում է Բյուրականի գիտական ժառանգությունը, Հայաստանի խորհրդավոր պատմական հուշարձանները, գիշերային աստղադիտումները, պրոֆեսիոնալ աստղագետների ուղեկցությունը և հայկական ջերմ հյուրասիրությունը։
Տուրը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են բնությունը, գիտությունը, տիեզերքը, լռությունը և յուրահատուկ տպավորություններով լի ճամփորդությունները։
Կարևոր նշում
Աստղադիտումները կախված են եղանակային պայմաններից և երկնքի տեսանելիությունից։ Ամպամածության կամ անբարենպաստ եղանակի դեպքում ծրագիրը կարող է մասնակի փոփոխվել՝ պահպանելով տուրի հիմնական բովանդակությունը
Տուրը սկսվում է դեպի Արագածոտնի մարզ ճանապարհորդությամբ։ Օրվա ընթացքում նախատեսվում է այցելություն Ամբերդ ամրոց, որը գտնվում է Արագած լեռան լանջին և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենատպավորիչ պաշտպանական կառույցներից մեկը։
Մասնակիցներին սպասվում է հայկական հյուրասիրություն
Մյուս կանգառը Բյուրականն է՝ Հայաստանի աստղագիտական գիտության ամենահայտնի կենտրոններից մեկը։
Կայցելենք Բյուրականի աստղադիտարանի տարածք, կծանոթանանք հայկական աստղագիտության պատմությանը և Վիկտոր Համբարձումյանի գիտական ժառանգությանը։ Այնուհետև կայցելենք Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, որտեղ կներկայացվի մեծ գիտնականի կյանքն ու գործունեությունը։
Թանգարանից հետո կկազմակերպվեն գիշերային աստղադիտումներ պրոֆեսիոնալ փոքր աստղադիտակով։
Վերադարձ Երևան
Երկրորդ օրը նվիրված է Հայաստանի հնագույն պատմությանը և խորհրդավոր հուշարձաններին։
Կայցելենք Նորավանք վանական համալիր, որը հայտնի է իր վարդագույն ժայռերով շրջապատված տպավորիչ դիրքով և միջնադարյան ճարտարապետությամբ։
Այնուհետև կայցելենք Արենի-1 քարանձավ, որտեղ հայտնաբերվել են աշխարհի հնագույն գինեգործության և մարդկային քաղաքակրթության բացառիկ հետքեր։
Արենի գինեգործական գյուղում կայցելենք գինեգործարան և կհամտեսենք գինիներ։
Օրվա կարևոր կանգառներից է Զորաց Քարերը, որը հաճախ անվանում են հայկական Սթոունհենջ։ Այս հնագույն մեգալիթյան համալիրն առանձնանում է իր խորհրդավոր կառուցվածքով և աստղագիտական հնարավոր նշանակությամբ։
Վերադարձ Երևան
Տուրի վերջին օրը մասնակիցներին սպասվում է աստղագիտական ամենատպավորիչ փորձառությունը։
Պրոֆեսիոնալ աստղագետների ուղեկցությամբ կկազմակերպվի դիտում ժամանակակից աստղադիտակներով։ Մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու խորը տիեզերական օբյեկտներ՝ աստղային կուտակումներ, միգամածություններ, գալակտիկաներ և այլ երկնային մարմիններ՝ կախված եղանակային պայմաններից և տեսանելիությունից։
Երեկոն կավարտվի խարույկի շուրջ ջերմ մթնոլորտում՝ հայկական հյուրասիրությամբ, գիտական զրույցներով և անմոռանալի տպավորություններով։
| Անձերի քանակ | AMD | USD | EUR |
|---|---|---|---|
| 2 | 270,000 | 740 | 645 |
| 4 | 185,000 | 505 | 440 |
| 6 | 156,000 | 430 | 370 |
| 8 | 142,000 | 390 | 340 |
| 10 | 133,000 | 365 | 320 |
| 12 | 127,000 | 350 | 305 |
| 15 | 122,000 | 335 | 290 |
| 20 | 116,000 | 320 | 280 |
| 25 | 112,000 | 310 | 270 |
| 30 | 110,000 | 300 | 260 |