Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝ ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Ժամանում Սանկտ Պետերբուրգ
13:30 – Մեկնարկ
Ավտոբուսային էքսկուրսիա Սանկտ-Պետերբուրգում Էքսկուրսիա դեպի Պետրոպավլովյան ամրոց։ Կծանոթանաք բերդի հետաքրքիր պատմությանը և նրա ճարտարապետական առանձնահատկություններին։ Կայցելեք Պետրոպավլովյան տաճար, որտեղ գտնվում են ռուսական գրեթե բոլոր կայսրերի շիրիմները։
18:00-19:00 – Էքսկուրսիայի ավարտ քաղաքի կենտրոնում
11:00 – Մեկնարկ
Էքսկուրսիա քաղաքից դուրս դեպի հանրահայտ Ցարսկոյե Սելո՝ Եկատերինա կայսրուհու պալատ։
Ազատ ժամանակ զբոսայգիներում։
16:00-19:00 – Ծրագրի ավարտը քաղաքի կենտրոնում
11:15-13:00 – Ավտոբուսային էքսկուրսիա «Տոնական Պետերբուրգ». կտեսնենք մի քաղաք, որտեղ համակցված էին կայսերական արքունիքի շքեղությունն ու եկեղեցիների վեհությունը, թագավորական գվարդիայի ուժը:
Էքսկուրսիա դեպի Էրմիտաժ՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը,
որը գտնվում է վեց եզակի շենքերում, ներառյալ Ձմեռային պալատը՝ ռուս
ցարերի նստավայրը:
19:00 – Ծրագրի ավարտը քաղաքի կենտրոնում
13:00 – Էքսկուրսիա քաղաքից դուրս դեպի Կրոնշտադ՝ «Քաղաք-ամրոց Բալթիկայում»։ Կրոնշտադը ոչ մեծ քաղաք է, Պետերբուրգի հասակակիցը և պաշտպանը՝ տեղակայված Կոտլին կղզու վրա, Ֆիննական ծոցում։
Էքսկուրսիա դեպի Ծովային տաճար և «Նավահանգիստների կղզի» թանգարան, որտեղ կարող եք ծանոթանալ ռուսական նավատորմի պատմությանը։
18:00 – Ծրագրի ավարտ քաղաքի կենտրոնում
Մեկնում Սանկտ-Պետերբուրգից